Ինտերնետ հասարակության Հայաստան հատված

Ջերմուկը «Մարզերի գրադարանների վերափոխում» ծրագրի հերթական կայանն է

Տարեկան 967 ընթերցողի սպասարկող Ջերմուկի համայնքային գրադարանն այսուհետ կունենա ևս մի համակարգիչ՝ զինված թվային կառավարման ծրագրով, ավելի քան 40 000 անուն գրքի մատենագիտական տվյալների բազայով։

Սա «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ի նվերն է գրադարանին՝  «Մարզերի գրադարանների ինտերնետ կենտրոնների վերափոխում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է «Ինտերնետ հասարակության հիմնադրամի» (ISF) աջակցությամբ։

«Մարզերի գրադարանների տեխնիկական վերազինումը և կառավարման համակարգի արդիականացումը ռազմավարական նշանակության խնդիր է, որի լուծմանը նպաստում է նաև այս ծրագիրը։ Զուգահեռաբար, չենք մոռանում տպագիր գրքի կարևորությունը և հույս ունենք, որ այսօր նվիրաբերված հայ ու համաշխարհային դասականների հատորյակները կլացնեն ընթերցողների պահանջը»,- նշեց «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ խորհրհդի նախագահ Վեսմիրա Հարությունյանը։

Գրադարանավար Հասմիկ Սահակյանի խոսքով՝  Ջերմուկի համայնքային գրադարանի ամենատարեց ընթերցողները 85+ տարիքի են և նույնքան արդիական պահանջներ ունեն, որքան մինչև 18 տարեկանները, ովքեր կազմում են ընթերցողների 75%-ը։

«Կեչուտի և Գնդեվազի բնակիչներին նույնպես սպասարկում ենք, անգամ Երևանում սովորող, աշխատող ջերմուկցիներն են օգտվում մեր գրադարանից։ Իսկ տեխնիկական ու կառավարման ծրագրային վերազինումը, ինչպես նաև գրքային համալրումը կնպաստեն սպասարկման որակը բարձրացնելուն, ընթերցողների թիվն ավելացնելուն։ Ի դեպ, հույս ունենք այս տարի ընթերցողների թիվը 1000-ի հասցնելու»,- տեղեկացրեց Սահակյանը։

Արդեն 71 տարի գործող Ջերմուկի գրադարանը 2011-ից միավորել է ևս 3 գրադարան և ստանձնել համայնքային կառույցի կարգավիճակ։
Գրադարանի թվային կառավարման ծրագրի գործարկման համար անհրաժեշտ աջակցությունը տեխնիկապես կիրականացնի «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ գործընկեր Վահան Միսակյանը։

Facebook
Twitter
LinkedIn
Գլխավոր_result
Թվային ենթակառուցվածքները՝ ազգային անվտանգության և տնտեսական զարգացման առանցքում. ArmIGF2025
Գլխավոր_result
ArmIGF2025-ը՝ լրատվամիջոցների տեսանկյունից
Գլխավոր_result
Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանում թվային առաջընթացի օրինակ․ ICANN-ի ներկայացուցիչը` Երևանում
photo_2025-11-12 21.53
Հայաստանյան երկու ծրագրեր ներկայացվել են միջազգային կազմակերպության հոկտեմբերյան հաշվետվությունում
ArmIGF2025_result
Հայաստանում շարժական ինտերնետը հասանելի է բոլոր բնակավայրերում
Գլխավոր_result
ArmIGF 2025․ թվային Հայաստան՝ ինքնիշխանություն և համակարգային պատասխանատվություն
Գլխավոր_result
Հայաստանը պետք է ունենա ինտերնետ կապի իր այլընտրանքային մալուխը
Գլխավոր ICANN_result
Ինտերնետի ապագան՝ ICANN84-ում․ Հայաստանը մասնակցում է գործընթացին
Regithon2025_result
Հայաստանյան նախաձեռնությունները՝ «Ինտերնետ հասարակության» սեպտեմբերյան հաշվետվությունում
icann84-dublin-1200x600-13-10-2025-en-large_result
Հայաստանը ներկայացված կլինի Դուբլինում կայանալիք ICANN84 համաժողովում
Subscribe for our newsletter.