Ինտերնետ կառավարման հայաստանյան 8-րդ համաժողովին այս տարի տեղի կունենա նոյեմբերի 3-ին։
Ինչպես յուրաքանչյուր տարի, այս անգամ էլ այն կհամախմբի պետական, հասարակական, մասնավոր հատվածների ներկայացուցիչներին։
Քննարկվելու են մեր երկրում ինտերնետի կառավարմանը վերաբերող հարցեր, ներկայացվելու են տարբեր երկրներում այս ոլորտում առկա լավագույն փորձը, խնդիրների հնարավոր լուծումները։ Համաժողովի նպատակն է քննարկել ինտերնետի զարգացումը եւ հնարավորությունների կիրառումը մեր երկրում՝ հանուն հասարակության եւ երկրի զարգացման, առկա եւ առաջացող ռիսկերի ու մարտահրավերների դիմակայումը։
Ձեւաչափը հիբրիդային՝ առկա եւ առցանց։
Անցկացման վայրը՝ «Ռեդիսոն Բլու հոթել, Երեվան»
Հասցե՝ Հայաստան, 0037, Երևան, Ազատության պող., 2/2 շենք
Գրանցումը՝ մինչեւ հոկտեմբերի 25-ը ներառյալ։
Մասնակցել կարող են ինտերնետի կառավարման խնդիրներով հետաքրքրված շահառու բոլոր խմբերն ու անհատները։