RIPE NCC-ն իր անդամներին և Հայաստանի տեխնիկական համայնքի ներկայացուցիչներին հրավիրում է մասնակցելու դասընթացների, որոնք տեղի կունենան Երևանում, «Մարիոթ» հյուրանոցում, 2026-ի մարտի 25–27-ը՝ «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի աջակցությամբ։
Ժամանակացույց՝
Չորեքշաբթի, 25 մարտի 2026 թ.
RIPE Database-դասընթաց
https://learning.ripe.net/w/courses/2-ripe-database-training-course/432
Հինգշաբթի, 26 մարտի 2026 թ.
IPv6 Security-դասընթաց
https://learning.ripe.net/w/courses/6-ipv6-security-training-course/433
Ուրբաթ, 27 մարտի 2026 թ.
BGP Routing Security-դասընթաց
https://learning.ripe.net/w/courses/34-bgp-routing-security-training-course/434
Դասընթացների առաջնային շահառուներն են RIPE NCC անդամները։ Նրանք կարող են անվճար գրանցվել բոլոր դասընթացներին հետևյալ հղմամբ՝
https://learning.ripe.net/w/upcoming/
Եթե Դուք չեք հանդիսանում RIPE NCC անդամ, կարող եք նույնպես անվճար մասնակցել դասընթացներին, սակայն մասնակցության առաջնահերթությունը կտրվի RIPE NCC անդամներին։
RIPE NCC անդամ չհանդիսացողները մասնակցության հայտ կարող են ներկայացնել՝ նամակ ուղարկելով learning@ripe.net հասցեով և տրամադրելով հետևյալ տվյալները՝
- Անուն, ազգանուն
- Էլ. փոստի հասցե
- Կազմակերպության անվանում
- Պաշտոն
- Սննդի նախընտրություն (բուսակեր՝ այո/ոչ)
Դասընթացների մասնակիցներին կտրամադրվի սուրճի և ճաշի ընդմիջում։ Դասընթացավարները տիրապետում են անգլերեն և ռուսերեն լեզուներին։
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել.
Վահան Հովսեփյան, RIPE NCC, Senior Community and Public Policy Advisor, vhovsepyan@ripe.net
Կատարինա Գևորգյան, Ինտերնետ Հանրություն ՀԿ, katarina.gevorgyan@isoc.am
Ստորև ծանոթացե՛ք դասընթացների համառոտ նկարագրությունը։
RIPE Database
RIPE Database դասընթացը մեկօրյա է։ Դուք կդառնաք RIPE Database-ի արդյունավետ օգտատեր։ Տեսական և գործնական բաղադրիչների համադրությամբ, մասնակիցները կստանան համապարփակ պատկերացում RIPE Database-ի մասին և այն հնարավորությունների մասին, որոնք այն տրամադրում է։
IPv6 Security
IPv6 Security դասընթացը մեկօրյա է և ներկայացնում է IPv6 անվտանգության առավել կարևոր թեմաների ընդհանուր ակնարկը։ Մասնակիցները կծանոթանան ոլորտում ընդունված լավագույն փորձին և ընդգրկուն պատկերացում կկազմեն ներկայումս ամենակարևոր IPv6 անվտանգության խնդիրների վերաբերյալ։ Դասընթացը ներառում է թե՛ տեսական, թե՛ գործնական աշխատանքներ։
BGP Routing Security
BGP Routing Security դասընթացը մեկօրյա է և անդրադառնում է BGP արձանագրության անվտանգության տարբեր ասպեկտներին։ Մասնակիցները ընդգրկուն պատկերացում կկազմեն BGP-ի անվտանգության անհրաժեշտության, առկա հիմնական սպառնալիքների և ներկայում կիրառվող հիմնական անվտանգության միջոցների վերաբերյալ։ Կքննարկվեն նաև թեմայի հետ կապված ապագա որոշ զարգացումներ։ Դասընթացը ներառում է թե՛ տեսական, թե՛ գործնական աշխատանքներ։