«Ինտերնետ հանրություն» ՀԿ անդամներ Լիաննա Գալստյանը և Քրիստինա Հակոբյանը մասնակցեցին SEEDIG 2018 (Հարավ-արևելյան եվրոպական Ինտերնետ կառավարման երկխոսություն), հանդիպմանը, որը տեղի ունեցավ մայիսի 22-24-ին Սլովենիայի Լյուբլյանա քաղաքում` Սլովենիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պատվավոր հովանու ներքո: Միջոցառման հյուրընկալող կողմը Digitas ինստիտուտն էր: SEEDIG 2018 միջոցառմանը ներկա էին 27 Հարավ-արևելյան եվրոպական և հարևան երկրներից բոլոր շահառու կողմերը ներկայացնող 120 մասնակից:
