Ինտերնետ հասարակության Հայաստան հատված

Սյունիքի մարզային գրադարանում

Տեխնիկական վերազինում՝ Սյունիքի մարզի գրադարաններում եւ կրթական կառույցներում

Սյունիքի մարզային գրադարանում, Նռնաձոր եւ Ագարակ համայնքների գրադարաններում, ինչպես նաեւ Մեղրիի թիվ 1 եւ թիվ 2 դպրոցներում ու մարզամշակութային կենտրոնում մասնակի տեխնիկական վերազինում է կատարվել։

«Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» (ԻՀՀՀ) ՀԿ-ն նշված հաստատաություններին տրամադրել է ընդհանուր թվով 8 համակարգիչ, 2 WiFi երթուղիչ, ինչպես նաեւ՝ թվայնացված գրադարաններ եւ գրադարանների թվային կառավարման ծրագիր։

ԻՀՀՀ ՀԿ-ն այս նախաձեռնությունն իրականացրել է Վլադիմիր Մկրտումյանի դրամական նվիրատվության շնորհիվ։

«Սա ինձ համար կարեւոր է ոչ միայն նախապապիս՝ Բորիս Մկրտումյանի հիշատակն հարգելու, այլ նաեւ նրա ծննդավայրում՝ սահմանամերձ Մեղրիում համացանցն ու թվային կրթությունը հասանելի դարձնելու տեսանկյունից»,- նշել է Վլադիմիր Մկրտումյանը։

Այս նախաձեռնությունը ոչ միայն մարզի բնակիչների կրթական հնարավորությունների բարելավմանն է միտված, այլեւ արժեւորվում է որպես սերունդների սոցիալական պատասխանատվության օրինակ։

  • Սյունիքի մարզային գրադարանում
Facebook
Twitter
LinkedIn
Գլխավոր_result
Թվային ենթակառուցվածքները՝ ազգային անվտանգության և տնտեսական զարգացման առանցքում. ArmIGF2025
Գլխավոր_result
ArmIGF2025-ը՝ լրատվամիջոցների տեսանկյունից
Գլխավոր_result
Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանում թվային առաջընթացի օրինակ․ ICANN-ի ներկայացուցիչը` Երևանում
photo_2025-11-12 21.53
Հայաստանյան երկու ծրագրեր ներկայացվել են միջազգային կազմակերպության հոկտեմբերյան հաշվետվությունում
ArmIGF2025_result
Հայաստանում շարժական ինտերնետը հասանելի է բոլոր բնակավայրերում
Գլխավոր_result
ArmIGF 2025․ թվային Հայաստան՝ ինքնիշխանություն և համակարգային պատասխանատվություն
Գլխավոր_result
Հայաստանը պետք է ունենա ինտերնետ կապի իր այլընտրանքային մալուխը
Գլխավոր ICANN_result
Ինտերնետի ապագան՝ ICANN84-ում․ Հայաստանը մասնակցում է գործընթացին
Regithon2025_result
Հայաստանյան նախաձեռնությունները՝ «Ինտերնետ հասարակության» սեպտեմբերյան հաշվետվությունում
icann84-dublin-1200x600-13-10-2025-en-large_result
Հայաստանը ներկայացված կլինի Դուբլինում կայանալիք ICANN84 համաժողովում
Subscribe for our newsletter.