Ինտերնետ հասարակության Հայաստան հատված

Կառուցելով իրական բազմալեզու ինտերնետ. մեկնարկել է UADay2026-ին մասնակցության գրանցումը

Տեխնիկական համայնքի ներկայացուցիչներին, տեխնոլոգիական ուղղվածության ուսումնական հաստատություններում սովորողներին և տեխնոլոգիական առաջընթացով հետաքրքրված անձանց հրավիրում ենք մասնակցելու «Կառուցելով իրական բազմալեզու ինտերնետ» համաժողովին։

UA՝ Համընդհանուր ընդունում համաշխարհային շարժման և UADay2026-ի առիթով այն արդեն չորրորդ անգամ կազմակերպում է «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն՝ համագործակցելով միզգային գործընկերների հետ։

Կներկայացվեն և կքննարկվեն համացանցի բազմալեզվության ապահովմանն ուղղված քայլերն ու ծրագրերն աշխարհում և Հայաստանում՝

  • քաղաքականության ուղենիշներ,
  • թվային գրագիտության ծրագրեր,
  • լեզվական բազմազանությունը պաշտպանող ու խթանող նախաձեռնություններ։

Մեկօրյա համաժողովին կմասնակցեն ISOC Armenia-ի գործընկեր կազմակերպություններ տարբեր երկրներից։

Օրն ու վայրը՝ մարտի 31, Հայաստանի եվրոպական համալսարան

Մեկնարկը՝ ժամը 11։00

Մասնակցելու համար գրանցվելը պարտադիր է։ Խնդրում ենք անցնել հղումով և գրանցվել մինչև մարտի 20-ը՝ ներառյալ։ 

«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն՝ հանդիսանալով Համընդհանուր ընդունում շարժման անդամ, ջանքեր է գործադրում .հայ դոմենի առաջխաղացման, համացանցը հայերենով հասանելի դարձնելու և հայերեն բովանդակությամբ հարստացնելու համար։

Աշխարհի շատ կազմակերպությունների, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ջանքերն ուղղված են տեղական լեզվով բովանդակության զարգացմանը, մշակութային ժառանգության պահպանմանն ու ապահովմանը։ Նպատակը թվային տեխնոլոգիաները՝ անկախ լեզվից բոլոր համայնքներին ծառայեցնելն է։

Facebook
Twitter
LinkedIn
Տարեցներ-ֆոտո_result-1
Մեկնարկում է «Թվային հմտությունների զարգացում խոցելի խմբերի համար» դասընթացը՝ 60+ տարիքի անձանց համար
2026-03-06 02.12
RIPE NCC-ի անվճար դասընթացները՝ ցանցային մասնագետների համար
800x800 IGF YOUTH 2025_result_result
Youth IGF 2025․ Թվային ֆինանսներ. ռիսկեր և հնարավորություններ
wiki (1)_result
Մեկնարկում է «Աշխարհը կետից հետո» վիքինախագիծը
glxavor_result
ArmIGF2025. Լոկալ մարտահրավերներ՝ գլոբալ լուծումներ. համաժողովի մասնակցության գրանցումը մեկնարկել է
Digital Transformation of Libraries_result
Գրադարանների թվային զարգացման ծրագիրը կմեկնարկի Սյունիքի մարզում
am ArmSIG_result
Թվային անվտանգություն՝ վաղ տարիքից. ArmSIG2025-ը՝ Գորիսում
am ծածկագրում_result
«Ծածկագրում՝ անվտանգ ինտերնետի բանալին» կարողությունների զարգացման հանդիպում. Ծածկագրման համաշխարհային օր 2025
2_result
Կրթական բացառիկ հնարավորություն երիտասարդերի համար Ինտերնետի կառավարում, մարդու իրավունքներ և քաղաքականություն
for web-regithon 2025_result
ՏՏ համաժողով՝ «Ռեգիտոն. հզորացնելով .am տիրույթը»
Subscribe for our newsletter.