Ավագ սերնդի՝ 60+ տարիքի անձանց հրավիրում ենք մասնակցելու «Թվային հմտությունների զարգացում խոցելի խմբերի համար» դասընթացին։
Այն նախաձեռնել է «Ինտերնետ հասարակություն Հայաստան հատված» հասարակական կազմակերպությունը՝ Internet Society Foundation-ի ֆինանսական աջակցությամբ։
Նախատեսվում է աջակցել ավագ սերնդի ներկայացուցիչներին՝
- ինքնուրույն և վստահ կողմնորոշվելու թվային միջավայրում,
- անվտանգ կերպով օգտվելու առցանց ծառայություններից,
- արդյունավետ կազմակերպելու թվային առօրյան։
Դասընթացն անվճար է։ Կանցկացվի հունիսի 1-ից 26-ը՝ Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում, շաբաթը 3 օր, 2 ժամ տևողությամբ։
Մասնակցության և գրանցման համար դիմել կազմակերպիչներին՝ հետևյալ հեռախոսահամարով 093 55 68 10։