Ինտերնետ հասարակության Հայաստան հատված

«Իրերի համացանցը»՝ Վանաձորում

«Իրերի համացանց» դասընթացն օրերս մեկնարկել է Վանաձորում՝ մեկտեղելով ավելի քան 2 տասնյակ դեռահասների։ Մինչ այդ՝ 2022-ի դեկտեմբրի 25-ից երեւանաբնակ աշակերտներն են մասնակցել դասընթացին։ Նրանք արդեն կիսվում են տպավորությամբ եւ գնահատում սովորածը։

«Եկա ծրագրավորման դասերին, որ բժիշկ դառնամ։ Ուզում եմ ստեղծել հեռավար վիրահատությունների սարքեր ու խելացի պրոթեզներ, որ դրանցով մարդիկ ոչ մի պակաս չունենան։ Բայց դրա համար դեռ էլի ու շատ եմ սովորելու»,- պատմեց «Իրերի համացանցի» մասնակից Սամվել Աջիզյանը։

Իր ու ընկերների տպավորությունները ներկայացրեց 9-րդ դասարանցի Դավիթ Ղափլանյանը.

«Դասերին գալիս եմ ընկերներիս հետ։ Ուրախ ենք, որ այստեղ կարելի է սովորել նաեւ գործնական աշխատանքով։ Դա մեզ շատ է օգնում։ Ուսուցիչներն էլ ամեն բան պատմում, ցույց են տալիս շատ պարզ, հասկանալի եւ հումորով։ Սպասում ենք այս դասերին։ Ծրագրավորումն ինձ կօգնի հայկական զինված ուժերին օգտակար լինել»։

«Իրերի համացանց» երկամսյա անվճար դասընթացն ուսուցանվում է տեսական ու գործնական մեթոդների համադրմամբ։ Նախատեսված է 14-18 տարեկանների համար։

Նպատակը դեռահասներին ծրագրավորման տարրական հիմունքներին ծանոթացնելն է եւ սեփական Smart գաղափարներն իրականացնելու հնարավորություն տալը։

Դասընթացում սովորեցնում են նախագծել Smart սարքավորումներ՝ Arduino սալիկով, միանալ ամպային սերվերներին, կարգավորել դրանք, կառավարել խելացի սարքավորումները համացանցի միջոցով։

Մինչ ծրագրի ավարտը՝ հունիսի 14-ը, դասընթացը կանցկացվի նաեւ Գորիսում, Գյումրիում եւ Հրազդանում։

Դասընթացի շրջանակում մասնակիցների առջեւ խնդիր կդրվի մենթորների օգնությամբ Կույրերի մշակույթի տանը ստեղծել խելացի սենյակ, որտեղ կգործարկվեն ձայնային օգնականներ։

«Իրերի համացանցը» կազմակերպում է «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ն՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի եւ «Smart City» ՀԿ-ի հետ համագործակցությամբ։

Facebook
Twitter
LinkedIn
Գլխավորպ_result
AI-ը չի փոխարինում, այլ մասնագիտական զարգացման նոր ուղիներ է բացում. Girls in ICT 2026
Փոդքասթ_result
«Չտեսնված» փոդքասթ․ մեդիաինտեգրման նոր հնարավորություններ՝ չտեսնողների և թույլ տեսնողների համար
for web-women-11_result
Կանայք ՏՏ ոլորտում․ Հայաստանը գերազանցում է համաշխարհային միջինը
Igor Mkrtumyan 87_result
Իգոր Մկրտումյանի 87-րդ տարեդարձն է
IMG_8691_result
Արհեստական բանականությունը բժշկության մեջ․ հնարավորություններ, սահմանափակումներ և պատասխանատվություն
glxavor_photo_2026-03-13 12.52
Ինտերնետ կառավարման և DNS համակարգի զարգացման խնդիրները՝ ICANN85-ի օրակարգում
2026-03-06 18.03
WSIS+20-ը վերահաստատել է՝ ինտերնետի կառավարումը պետք է հիմնված լինի բազմաշահառու մոդելի վրա
1000052388_result
«Չտեսնված» փոդքասթ. նպաստելով հատուկ կարիքներով անձանց մեդիաինտեգրմանը»
photo_2026-03-02 18.44
«Արագած» համակարգիչը․ երբ 28-ամյա Մերգելյանն ու Հայաստանը մտան մեծ տեխնոլոգիական խաղի մեջ
Կայքի համար - 10_result
Գրադարանները՝ թվային վերափոխման ճանապարհին․ ինչպիսի ապագա կունենան դրանք
Subscribe for our newsletter.