Ինտերնետ հասարակության Հայաստան հատված

Գրադարանների թվային կառավարում. Սյունիքում տեխնիկապես համալրվել է 4 գրադարան

Հայաստանի տասը մարզերից Սյունիքն առաջատար է հանրային գրադարանների քանակով․ երկրում գործող 480 հանրային գրադարաններից 76-ը գործում են Սյունիքի մարզում, որոնցից 25-ը՝ գյուղական, 51-ը՝ քաղաքային համայնքներում։

«Գրադարանների թվային զարգացում․ ինտերնետ հասանելիության կենտրոններ համայնքներում» ծրագիրը նախատեսված է Սյունիքի մարզի 15 գրադրանների համար։ Նախաձեռնել է և մեկ տարում կիրականացնի «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» հասարկական կազմակերպությունը։

Ծրագրի առաջին միջոցառմանը՝ Սյունիքի մարզի գրադարանավարների համար նախատեսված վերապատրաստման դասընթացին հաջորդել է գրադրանների տեխնիկական և ծրագրային վերազմինման փուլը, որի շրջանակներում համակարգիչներ են տրվել մարզի 4 հաստատությունների։

Քաջարանի համայնքապետարանի գրադարանային միավորում ՀՈԱԿ-ը ստացել է 2, Սյունիքի մարզային գրադարանը՝ 3, Մեղրիի մարզամշակութային կենտրոն ՀՈԱԿ-ը՝ 2, իսկ Ագարակի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի գրադարանը՝ 1 համակարգիչ։

«Գրադարանային ցանցի արդիականացումը ռազմավարական նշանակության խնդիր է։  Այդ գործը վերջնարդյունքի հասցնելու համար դեռևս մեծ ջանքեր կպահանջվեն։ Տեխնիկական և ծրագրային վերազինման, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում լայնաշերտ ինտերնետ կապի տրամադրման միջոցով փորձում ենք մեր նպաստը բերել այս գործին», – նշել է «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ նախագահ Իգոր Մկրտումյանը։

Ծրագրի համակարգող, ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի գիտական ղեկավար Տիգրան Զարգարյանի խոսքով՝ գրադարանների աշխատակիցների պատրաստակամությունն ու նոր թվային կառավարման գործիքների կիրառումը առանցքային են ծրագրի հաջողության համար։

«Գրադարաններին տրամադրվող համակարգիչները հագեցած են ազատ կիրառության արդիական ծրագրերով՝ Open Biblio, Libre Office և GIMP։ Սա պահանջված գործիքներով՝ առանց լրացուցիչ ֆինանսական բեռի աշխատելու հնարավորություն է։ Տարվա ընթացքում նախատեսվող վերապատրաստման դասընթացներով կխորացնենք անհրաժեշտ նոր գիտելիքները։ Ընդհանուր առմամբ, ծրագիրը կնպաստի թվային կրթության համակարգված զարգացմանը», – նշել է Զարգարյանը։

Ծրագրի նպատակն է գրադարանները վերածել բնակչության տարբեր խմբերի կարիքներին համապատասխան ժամանակակից թվային կենտրոնների՝ ապահովելով տեխնիկական հագեցում, աշխատակիցների վերապատրաստում և նոր թվային ծառայությունների ներդրում։ Նախաձեռնությունը կնպաստի Սյունիքի համայնքների տեղեկատվական ներառմանն ու կայուն զարգացմանը։

Facebook
Twitter
LinkedIn
ArmeniaChapter
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
eldeducation_result
Տարեցների համար սկսվեց թվային հմտությունների զարգացման դասընթացը
Գլխավոր_result
Կրիպտոարժույթ, բլոկչեյն, թվային դրամապանակ՝ ֆինանսական ազատությո՞ւն, թե՞ նոր ռիսկեր
photo_2025-11-26 14.30
Աշխարհի բնակչության կեսից ավելին արդեն կիրառում է թվային դրամապանակ
Գլխավոր_result
Ֆինանսական նոր իրականություն են ձևավորում թվային բանկերը. YouthIGF Armenia2025
Գլխավոր_result
Թվային դրամապանակներից մինչև կրիպտո․ YouthIGF Armenia 2025
Գլխավոր_result
Թվային ենթակառուցվածքները՝ ազգային անվտանգության և տնտեսական զարգացման առանցքում. ArmIGF2025
Գլխավոր_result
ArmIGF2025-ը՝ լրատվամիջոցների տեսանկյունից
Գլխավոր_result
Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանում թվային առաջընթացի օրինակ․ ICANN-ի ներկայացուցիչը` Երևանում
photo_2025-11-12 21.53
Հայաստանյան երկու ծրագրեր ներկայացվել են միջազգային կազմակերպության հոկտեմբերյան հաշվետվությունում
Subscribe for our newsletter.