«Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ն դատապարտում է Ադրբեջանում ինտերնետ սահմանափակումները

2020թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության Տրանսպորտի, Կապի և Բարձր Տեխնոլոգիաների նախարարությունը հայտարարել է, որ Ադրբեջանում սահմանափակվում է ինտերնետի հասանելիությունը՝ հնարավոր սադրանքներից խուսափելու նպատակով։

Ինտերնետի ադրբեջանական օգտատերերը նշում են նաև սոցիալական ցանցերի համատարած արգելափակումների մասին։ «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ն խստորեն դատապարտում է ինտերնետի ազատությանը, տեղեկատվության տարածմանը, մարդկանց ազատ կամարտահայտմանը խոչընդոտող այս քայլը։

Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ի առավոտյան սանձարձակված ռազմական գործողությունների պայմաններում Ադրբեջանի բնակչությունը պետք է հնարավորություն ունենա միջազգային աղբյուրներից ստանալու հավաստի և բազմակողմանի տեղեկատվություն, հետևելու տեղեկատվական հոսքերին՝ օբյեկտիվ կարծիք ձևավորելու և արտահայտելու համար։

«Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ն միանում է ՀՀ Ինտերնետ Կառավարման համաժողով միջգերատեսչական խմբի կոչին՝ ուղղված Ինտերնետ կառավարման և Ինտերնետի ազատության ոլորտում գործող միջազգային հանրությանն ու կազմակերպություններին՝ իրենց դիրքորոշումն արտահայտելու Ադրբեջանում տիրող Ինտերնետ սահմանափակումների և մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները ոտնահարող գործողությունների վերաբերյալ:

Facebook
Twitter
LinkedIn
Facebook post pic dimensions - 940x788
Ինտերնետ կառավարման 9-րդ համաժողովի մասնակցության գրանցումը սկսված է
2
Աշխատաժողով «Ծածկագրումը՝ թվային անվտանգության գործոն»
viki
«ՎիքիՀայ 2024» հոբելյանական տարվա արշավի մեկնարկը տրված է
armsig-2024
ArmSIG-2024` ինտերնետի զարգացումներ. աշխատաշուկայի թրենդներ
800x600_mail (1)
ArmIGF-ին՝ Ինտերնետ կառավարման 8-րդ համաժողովին մասնակցելու համար գրանցումը սկսվել է
encrip
Հանդիպում՝ Ծածկագրման համաշխարհային օրվա առիթով
united-nations-childrens-fund-unicef-768x1075
Սարքավորումների կիրառման եւ նախագծման դասընթաց
ArmIGF-768x338
Տեղի կունենա Ինտերնետ կառավարման հայաստանյան 7-րդ համաժողովը`ArmIGF-2022
ArmSIG-768x337
ArmSIG-2022՝ ինտերնետ կառավարման արդի գիտելիք
digital-768x428
Մեկնարկում է «Թվային գրագիտություն մարզերում» նախագիծը
Subscribe for our newsletter.