Skip to main content

Ինտերնետ հասարակության Հայաստան հատված

«Իրերի համացանցը»՝ Վանաձորում

«Իրերի համացանց» դասընթացն օրերս մեկնարկել է Վանաձորում՝ մեկտեղելով ավելի քան 2 տասնյակ դեռահասների։ Մինչ այդ՝ 2022-ի դեկտեմբրի 25-ից երեւանաբնակ աշակերտներն են մասնակցել դասընթացին։ Նրանք արդեն կիսվում են տպավորությամբ եւ գնահատում սովորածը։

«Եկա ծրագրավորման դասերին, որ բժիշկ դառնամ։ Ուզում եմ ստեղծել հեռավար վիրահատությունների սարքեր ու խելացի պրոթեզներ, որ դրանցով մարդիկ ոչ մի պակաս չունենան։ Բայց դրա համար դեռ էլի ու շատ եմ սովորելու»,- պատմեց «Իրերի համացանցի» մասնակից Սամվել Աջիզյանը։

Իր ու ընկերների տպավորությունները ներկայացրեց 9-րդ դասարանցի Դավիթ Ղափլանյանը.

«Դասերին գալիս եմ ընկերներիս հետ։ Ուրախ ենք, որ այստեղ կարելի է սովորել նաեւ գործնական աշխատանքով։ Դա մեզ շատ է օգնում։ Ուսուցիչներն էլ ամեն բան պատմում, ցույց են տալիս շատ պարզ, հասկանալի եւ հումորով։ Սպասում ենք այս դասերին։ Ծրագրավորումն ինձ կօգնի հայկական զինված ուժերին օգտակար լինել»։

«Իրերի համացանց» երկամսյա անվճար դասընթացն ուսուցանվում է տեսական ու գործնական մեթոդների համադրմամբ։ Նախատեսված է 14-18 տարեկանների համար։

Նպատակը դեռահասներին ծրագրավորման տարրական հիմունքներին ծանոթացնելն է եւ սեփական Smart գաղափարներն իրականացնելու հնարավորություն տալը։

Դասընթացում սովորեցնում են նախագծել Smart սարքավորումներ՝ Arduino սալիկով, միանալ ամպային սերվերներին, կարգավորել դրանք, կառավարել խելացի սարքավորումները համացանցի միջոցով։

Մինչ ծրագրի ավարտը՝ հունիսի 14-ը, դասընթացը կանցկացվի նաեւ Գորիսում, Գյումրիում եւ Հրազդանում։

Դասընթացի շրջանակում մասնակիցների առջեւ խնդիր կդրվի մենթորների օգնությամբ Կույրերի մշակույթի տանը ստեղծել խելացի սենյակ, որտեղ կգործարկվեն ձայնային օգնականներ։

«Իրերի համացանցը» կազմակերպում է «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ն՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի եւ «Smart City» ՀԿ-ի հետ համագործակցությամբ։

Facebook
Twitter
LinkedIn
1000017746_result
Թվային տվյալների պաշտպանությունը՝ ծածկագրում
Untitled design_result
Քննարկում Եվրոպական խորհրդարանում. թվային ինքնիշխանությունը չպետք է դառնա մեկուսացում
1000017640_result
Ծածկագրման միջազգային օր․ անվտանգությունը սկսվում է տվյալների պաշտպանությունից
1000017109_result
Համայնքներում ստեղծվում են ժամանակակից ինտերնետ հասանելիության կենտրոններ
Գրադարան am_result
Շնորհավոր Գրադարանավարի օրը
WhatsApp Image 2026-08-24 at 21.07
Գրադարանները՝ համայնքների թվային զարգացման կենտրոններ․ Սյունիքում ամփոփվել է մեկամյա ծրագիրը
photo_2026-10-01 11.09
Թվային աշխարհը բաց է բոլոր սերունդների համար՝ հոկտեմբերի 1-ը Տարեցների միջազգային օր
20260919_181732_result
ArmSIG 2026-ը՝ մասնակիցների դիտարկումներով
glxavor-1_result
ArmSIG 2026-ն Ալավերդիում համախմբեց թվային գրագիտությամբ և անվտանգությամբ հետաքրքրված անձանց
Ավելի անվտանգ_result
Ավելի անվտանգ ինտերնետ. մեկնարկել է գլոբալ ISOC-ի նոր նախաձեռնությունը
Subscribe for our newsletter.