Ինտերնետն առավել հասանելի, ապահով և ներառական դարձնելու համատեղ ջանքերը խթանելու նպատակով հունիսի 6-ին անցկացվեց «Եվրոպական համայնքի օր-2025» առցանց միջոցառումը։ Այն նախաձեռնել էր գլոբալ «Ինտերնետ հասարակություն» կազմակերպությունը։
Միջոցառմանը մասնակցում էին կազմակերպության անդամներ տարբեր երկրներից, ովքեր քննարկեցին կոդավորման, գաղտնիության և թվային գրագիտության խնդիրներն ու մարտահրավերները, ծանոթացան հաջողված փորձերին և «Ինտերնետ հասարակություն» կազմակերպության կողմից իրականացված նախագծերին։
Հայաստանից «Եվրոպական համայնքի օր-2025»-ին մասնակցեց «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ խորհրդի անդամ Կատարինա Գևորգյանը։ Նա ներկայացրեց կազմակերպության նախորդ տարի իրականացրած նախագծերը։ Միջոցառմանը ցուցադրվեց նաև այդ ծրագրերն ամփոփող տեսանյութ։
Դիտե՛ք տեսանյութը՝ հղմամբ