Ինտերնետ հասարակության Հայաստան հատված

Անվտանգ ինտերնետի օր. ավելի քան 180 երկիր՝ մեկ թվային ուղերձի շուրջ

Համաշխարհային թվային օրացույցում կարևորություն ստած օրերից է Անվտանգ ինտերնետի օրը (Safer Internet Day, SID)։ Այն նշվում է ամեն տարի՝ մինչև փետրվարի երկրորդ երեքշաբթին։ Այս տարի Անվտանգ ինտերնետի օրը կնշվի փետրվարի 10-ին՝ «Միասին՝ ավելի լավ ինտերնետ» (Together for a Better Internet) խորագրի ներքո։

2004-ին Եվրոպայում որպես տարածաշրջանային ծրագիր սկիզբ առած այս նախաձեռնությունն իրականացվեց Եվրամիության ֆինանսավորմամբ։ Նպատակը հատկապես անչափահասներին՝ երեխաներին, պատանիներին, երիտասարդներին անվտանգ համացանց կառուցելու գործում անհատական պատասխանատվության կարևորությունը ներկայացնելն էր։

Ընդամենը հինգ տարի անց՝ 2009-ին SID-ը ձեռք բերեց համաշխարհային ընդգրկում և մեկ տարում միավորեց 65 երկիր։ Վերջին 15 տարում նախաձեռնության շուրջ միավորված երկրների թիվը եռապատկվել է։

SID2026-ին արդեն իսկ միացել է ավելի քան 180 երկիր՝ Եվրոպա, Ասիա, Աֆրիկա, Ամերիկա մայրցամաքներից։ Այսօր Անվտանգ ինտերնետի օրը համակարգվում է Եվրոպական հանձնաժողովի, Insafe և INHOPE ցանցերի կողմից, տարբեր երկրներում ստեղծված ազգային SID կոմիտեների հետ համագործակցությամբ։

«Այս օրը հիշեցնում է, որ ինտերնետը կարող է լինել ոչ միայն տեղեկատվության և հնարավորությունների աղբյուր, այլև անվտանգ միջավայր, եթե այն օգտագործենք գիտակցված և պատասխանատու կերպով։ Այդ նպատակով էլ մեր կազմակերպությունը տարբեր միջոցառումների շրջանակում պարբերաբար կենտրոնացնում է մասնագետներին՝ թվային գրագիտության խնդրի լուծման շուրջ»,- նշեց «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի նախագահ Իգոր Մկրտումյանը։

Համաշխարհային ընդգրկման այս նախաձեռնությունը գոյության  22 տարիների ընթացքում հետևողականորեն աշխատել է անվտանգ թվային միջավայրի ստեղծման ուղղությամբ՝ կազմակերպելով դասընթացներ, քննարկումներ, հանրային իրազեկման արշավներ և այլ ձևաչափերի միջոցառումներ։

Facebook
Twitter
LinkedIn
Igor Mkrtumyan 87_result
Իգոր Մկրտումյանի 87-րդ տարեդարձն է
IMG_8691_result
Արհեստական բանականությունը բժշկության մեջ․ հնարավորություններ, սահմանափակումներ և պատասխանատվություն
glxavor_photo_2026-03-13 12.52
Ինտերնետ կառավարման և DNS համակարգի զարգացման խնդիրները՝ ICANN85-ի օրակարգում
2026-03-06 18.03
WSIS+20-ը վերահաստատել է՝ ինտերնետի կառավարումը պետք է հիմնված լինի բազմաշահառու մոդելի վրա
1000052388_result
«Չտեսնված» փոդքասթ. նպաստելով հատուկ կարիքներով անձանց մեդիաինտեգրմանը»
photo_2026-03-02 18.44
«Արագած» համակարգիչը․ երբ 28-ամյա Մերգելյանն ու Հայաստանը մտան մեծ տեխնոլոգիական խաղի մեջ
Կայքի համար - 10_result
Գրադարանները՝ թվային վերափոխման ճանապարհին․ ինչպիսի ապագա կունենան դրանք
629583764_1465009568336224_3680530027662755212_n_result
Ի՞նչ ապագա պետք է ունենան մարզային գրադարանները, ի՛նչպես ապահովել դրանց «երկրորդ շնչառությունը» թվային դարում
ChatGPT Image 9 Feb 2026, 13_08_04_result
Անվտանգ ինտերնետը սկսվում է յուրաքանչյուրիս պատասխանատու վարքագծից՝ 10 կարևորագույն քայլ
IMG_4769_result
Մեկնարկեց գրադարանավարների վերապատրաստման առցանց դասընթացը
Subscribe for our newsletter.