Ինտերնետ հասարակության Հայաստան հատված

Ինտերնետ կառավարման և DNS համակարգի զարգացման խնդիրները՝ ICANN85-ի օրակարգում

Համացանցի կայուն, անվտանգ և միասնական աշխատանքն ապահովելու քաղաքական ու տեխնիկական խնդիրները քննարկվեցին ICANN85 համաժողովում։

ICANN85-ը մարտի 7-12-ը հյուրընկալել էր Հնդկաստանի ազգային ինտերնետ փոխանակման կենտրոնը՝ Մումբայում գործող Jio World Convention Center-ում համախմբեով ինտերնետի կառավարման ոլորտի հազարավոր մասնագետների մի քանի հարյուր երկրներից։

Գլոբալ ինտերնետ կառավարման կարևոր այս հարթակը կառավարությունների, մասնավոր հատվածի, տեխնիկական համայնքի, ակադեմիական և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին համատեղ աշխատելու հնրավորություն էր տվել հետևյալ օրակարգով՝

  • նոր gTLD ծրագրի հաջորդ փուլ, որի հայտերի ընդունումը նախատեսվում է սկսել 2026 թվականին,
  • բազմալեզու ինտերնետի զարգացում,
  • DNS համակարգի անվտանգության և չարաշահումների դեմ պայքար,
  • ինչպես նաև բազմաշահառու (multistakeholder) կառավարման մոդելի ամրապնդում։

ICANN85-ում անցկացվել են բազմաթիվ աշխատանքային նիստեր, համայնքային քննարկումներ և քաղաքականության մշակմանն ուղղված խորհրդակցություններ։ Իսկ ICANN85 Community Forum – ում և խորհրդի նիստում ամփոփվել են քննարկումների արդյունքները և ներկայացվել համաշխարհային ինտերնետային ենթակառուցվածքի զարգացմանն ուղղված հետագա քայլերը։

Համաժողովի կարևորությունն առավել նշանակալի է ՄԱԿ-ի շրջանակում վերջերս ամփոփված World Summit on the Information Society՝ WSIS+20 գործընթացի վերանայման և եզրափակիչ փաստաթղթի դրույթների համատեքստում։ Վերջինը վերահաստատել է, որ ինտերնետի կայունությունն ու բաց բնույթը հնարավոր են միայն բազմաշահառու կառավարման մոդելի պայմաններում։

Facebook
Twitter
LinkedIn
Գլխավոր_result
Ավագ սերունդը բացահայտում է թվային աշխարհը․ մեկնարկել է 60+ տարիքի անձաց նոր դասընթաց
{8BB2E128-5C76-4006-A656-347AE6A8E7A6}_result
Հոր և դստեր «Փոքր ու մեծ զրույցները»՝ «Չտեսնված» փոդքասթի չորրորդ էպիզոդում
{4241E7DE-9BE5-478B-A9FF-1B50A11EC916}_result
Տեխնոլոգիանե՞ր, թե՞ Բրայլյան համակարգ. «Չտեսնված» փոդքասթի երրորդ էպիզոդը
visual-2_result
«Չտեսնված» փոդքասթ. փակ աչքերով խաղը՝ շոուդաունը և կույրերի բաց հնարավորությունները
Գլխավորպ_result
AI-ը չի փոխարինում, այլ մասնագիտական զարգացման նոր ուղիներ է բացում. Girls in ICT 2026
Փոդքասթ_result
«Չտեսնված» փոդքասթ․ մեդիաինտեգրման նոր հնարավորություններ՝ չտեսնողների և թույլ տեսնողների համար
for web-women-11_result
Կանայք ՏՏ ոլորտում․ Հայաստանը գերազանցում է համաշխարհային միջինը
Igor Mkrtumyan 87_result
Իգոր Մկրտումյանի 87-րդ տարեդարձն է
IMG_8691_result
Արհեստական բանականությունը բժշկության մեջ․ հնարավորություններ, սահմանափակումներ և պատասխանատվություն
2026-03-06 18.03
WSIS+20-ը վերահաստատել է՝ ինտերնետի կառավարումը պետք է հիմնված լինի բազմաշահառու մոդելի վրա
Subscribe for our newsletter.