Ինտերնետ հասարակության Հայաստան հատված

Արհեստական բանականությունը բժշկության մեջ․ հնարավորություններ, սահմանափակումներ և պատասխանատվություն

Արհեստական բանականությունը հանրությանը հասանելի դարձավ բոլորովին վերջերս և արագորեն ներթափանցեց կյանքի գրեթե բոլոր ոլորտներ՝ հնարավորություններին զուգահեռ ստեղծելով որոշակի հարցեր, օրինակ՝ որքանո՞վ են վստահելի ԱԲ գործիքներն առողջաապահության ոլորտում։

Այս հարցի պատասխանը ներկայացվեց «Ինտերնետ հանրություն» և «Ինտերնետ հասարակություն Հայաստան հատված» ՀԿ-ների նախաձեռնությամբ Արարատի պետական բժշկական քոլեջում անցկացված «Արհեստական բանականությունը բժշկության մեջ» խորագրով վարպետաց դասի ընթացքում։

ԻՀ ՀԿ խորհրդի փոխնախագահ Քրիստինա Հակոբյանը և ԻՀՀՀ ՀԿ խորհրդի նախագահ Վեսմիրա Հարությունյանն իրենց ողջույնի խոսքում ընդգծեցին, որ միջոցառման նպատակը ուսանողներին ժամանակակից տեխնոլոգիաների կիրառությունն առողջապահության ոլորտում ներկայացնել է, ինչպես նաև մասնագիտական խմբերի շրջանում թվային գրագիտության զարգացմանն ու նորարարական լուծումների տարածմանը նպաստելը։

AI-ը հաճախ բնութագրվում է որպես «երկրորդ աչք» բժշկի համար, քանի որ այն կարող է օգնել տվյալների արագ վերլուծության և որոշումների ընդունման գործընթացում։ Այս կարծիքը հայտնեց վարպետաց դասի հիմնական բանախոսը՝ «Ուիգմոր» կանանց և երեխաների հիվանդանոցի բժիշկ-ռադիոլոգ Սոնա Այվազյանը։

Մասնագետների համոզմամբ՝ բժշկության մեջ անհրաժեշտ է կիրառել բացառապես մասնագիտացված լուծումներ, որոնցից են ախտորոշման և կլինիկական որոշումների աջակցման համար նախատեսված Dr. CaBot-ը, IDx-DR-ը և Google DeepMind-ի կողմից մշակված բժշկական ալգորիթմները։

«Արհեստական բանականությունը զուրկ է մարդկային զգացմունքներից և չի կարող փոխարինել բժշկի փորձառությունն ու ինտուիցիան։ Այն կարող է ծառայել որպես օժանդակ գործիք, սակայն վերջնական որոշումը միշտ պետք է կայացնի մասնագետը»,- վստհացրեց Սոնա Այվազյանը։

Արհեստական բանականությունն արդեն լայն կիրառություն ունի հատկապես հետևյալ ուղղություններում՝

  • ռադիոլոգիայում՝ ռենտգեն և այլ պատկերային հետազոտությունների վերլուծության, ուռուցքների վաղ հայտնաբերման նպատակով,
  • ատամնաբուժության ոլորտում՝ իմպլանտների ավտոմատ չափումների, օրթոդոնտիկ պլանավորումների, կարիեսի բացահայտման համար,
  • բուժքույրական գործում հարմար է՝ հիվանդի վիճակի մոնիթորինգի, էլեկտրոնային պատմությունների կառավարման, դեղորայքի սխալի կանխման համար և այլն։

Իսկ ԱԲ գործիքների օգտատերը, լինի բժիշկ, թե բուժառու, խնդիր ունի խուսափելու մի շարք սխալներից, մասնավորապես՝

  • տվյալների սխալ վերլուծության հավանականությունից,
  • տեխնոլոգիաներից չափազանց կախվածությունից,
  • տվյալ ոլորտի համար չնախատեսված AI համակարգերի օգտագործումից։

Նման կրթական նախաձեռնությունները կարևոր դեր են խաղում ապագա մասնագետների ձևավորման գործում։ Դրանք հնարավորություն են տալիս ուսանողներին ոչ միայն ծանոթանալ նորագույն տեխնոլոգիաներին, այլև՝ ձևավորել դրանց նկատմամբ պատասխանատու և գիտակցված մոտեցում։

Facebook
Twitter
LinkedIn
Igor Mkrtumyan 87_result
Իգոր Մկրտումյանի 87-րդ տարեդարձն է
glxavor_photo_2026-03-13 12.52
Ինտերնետ կառավարման և DNS համակարգի զարգացման խնդիրները՝ ICANN85-ի օրակարգում
2026-03-06 18.03
WSIS+20-ը վերահաստատել է՝ ինտերնետի կառավարումը պետք է հիմնված լինի բազմաշահառու մոդելի վրա
1000052388_result
«Չտեսնված» փոդքասթ. նպաստելով հատուկ կարիքներով անձանց մեդիաինտեգրմանը»
photo_2026-03-02 18.44
«Արագած» համակարգիչը․ երբ 28-ամյա Մերգելյանն ու Հայաստանը մտան մեծ տեխնոլոգիական խաղի մեջ
Կայքի համար - 10_result
Գրադարանները՝ թվային վերափոխման ճանապարհին․ ինչպիսի ապագա կունենան դրանք
629583764_1465009568336224_3680530027662755212_n_result
Ի՞նչ ապագա պետք է ունենան մարզային գրադարանները, ի՛նչպես ապահովել դրանց «երկրորդ շնչառությունը» թվային դարում
ChatGPT Image 9 Feb 2026, 13_08_04_result
Անվտանգ ինտերնետը սկսվում է յուրաքանչյուրիս պատասխանատու վարքագծից՝ 10 կարևորագույն քայլ
Safer Internet Day_result
Անվտանգ ինտերնետի օր. ավելի քան 180 երկիր՝ մեկ թվային ուղերձի շուրջ
IMG_4769_result
Մեկնարկեց գրադարանավարների վերապատրաստման առցանց դասընթացը
Subscribe for our newsletter.