Ինտերնետ հասարակության Հայաստան հատված

Թվային կառավարման համակարգ է ներդրվում մարզերի գրադարաններում. հաջորդը Սյունիքն է

«Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ն արդեն մի քանի տարի թվային կառավարման և տեխնիկական վերազինման տարբեր ծրագրեր է իրականցնում մարզերում գործող գրադարաններում։

Աշխատանքի կազմակերպման, սպասարկման որակի և այցելությունների թվի բարելավման առումով ծրագրերի արդյունքներն արդեն իսկ զգալի են Լոռու, Կոտայքի մարզերի 30 գրադարաններում, որոնց նվիրաբերվել են՝

  • Համակարգիչներ,
  • Wi-Fi երթուղիչներ,
  • լայնաշերտ ինտերնետ կապ՝ 6 ամսով։

ԻՀՀՀ ՀԿ-ն տվյալ գրադարաններում նաև ներդրել է թվային կառավարման համակարգ և կազմակերպել գրադրանավարների համապատասխան վերապատրաստման դասընթացներ, նվիրաբերել նաև գրքեր։

Սյունիքի մարզի 15 գրադարանների համար կազմակերպությունն առաջիկա մեկ տարում կիրականացնի «Գրադարանների թվային զարգացում․ ինտերնետ հասանելության կենտրոններ համայնքներում» ծրագիրը, որի մեկնարկը կտրվի հոկտեմբերի 11-ին՝ Գորիսում։

«Կրթական ժամանակակից, պահանջված ռեսուրսի հասանելիությունը նաև երկրի կրթամշակութային և տնտեսական զարգացման հիմքերից է։ Դրան հասնելու մեր քայլը գրադարանների արդիականացումն է և լայնաշերտ ինտերնետ կապի տրամադրումը»,- նշել է ԻՀՀՀ ՀԿ նախագահ Իգոր Մկրտումյանը։

Ի դեպ, ԻՀՀՀ ՀԿ ծրարգրերի արդյունավետությունը Վանաձորի և Սպիտակի երեք գրադարաններում գնահատելով, միջազգային գործընկերները, մասնավորապես՝ Ինտերնետ հասարակության հիմնադրամի (Internet Society Foundation` ISF) ներկայացուցիչները համարել են որոշակի սոցիալական խնդիրներ կանխելու նախադեպային օրինակ։

Facebook
Twitter
LinkedIn
Գլխավոր_result
Թվային ենթակառուցվածքները՝ ազգային անվտանգության և տնտեսական զարգացման առանցքում. ArmIGF2025
Գլխավոր_result
ArmIGF2025-ը՝ լրատվամիջոցների տեսանկյունից
Գլխավոր_result
Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանում թվային առաջընթացի օրինակ․ ICANN-ի ներկայացուցիչը` Երևանում
photo_2025-11-12 21.53
Հայաստանյան երկու ծրագրեր ներկայացվել են միջազգային կազմակերպության հոկտեմբերյան հաշվետվությունում
ArmIGF2025_result
Հայաստանում շարժական ինտերնետը հասանելի է բոլոր բնակավայրերում
Գլխավոր_result
ArmIGF 2025․ թվային Հայաստան՝ ինքնիշխանություն և համակարգային պատասխանատվություն
Գլխավոր_result
Հայաստանը պետք է ունենա ինտերնետ կապի իր այլընտրանքային մալուխը
Գլխավոր ICANN_result
Ինտերնետի ապագան՝ ICANN84-ում․ Հայաստանը մասնակցում է գործընթացին
Regithon2025_result
Հայաստանյան նախաձեռնությունները՝ «Ինտերնետ հասարակության» սեպտեմբերյան հաշվետվությունում
icann84-dublin-1200x600-13-10-2025-en-large_result
Հայաստանը ներկայացված կլինի Դուբլինում կայանալիք ICANN84 համաժողովում
Subscribe for our newsletter.