Գրքի տոնին ընդառաջ «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ խորհրդի նախագահ Վեսմիրա Հարությունյանը և «Գրադարանների թվային զարգացում. ինտերնետ հասանելիության կենտրոններ համայնքներում» ծրագրի համակարգող Տիգրան Զարգարյանը հյուրընկալվել են «Կենտրոնի Առավոտը» ծրագրում, ներկայացրել մեր տեսլականն ու ծրագիրը։
Մեր նպատակն է զարգացնել մարզային գրադարանները՝ դրանք վերածելով ժամանակակից ինտերնետ հասանելիության կենտրոնների ։
Ծրագում արդեն ընդգրկվել են երեք մարզեր՝
- Լոռի՝ 14 ,
- Կոտայքի՝ 16,
- Սյունիքի՝ 15 գրադարաններով։
Սյունիքում ծրագիրը դեռ ընթացքի մեջ է։
Հաղորդումը դիտե՛ք՝ https://www.youtube.com/watch?v=qbW_LWsyLbY
Մեր ծրագրերն իրականացնում ենք Internet Society Foundation և Internet Society կազմակերպությունների ֆինանսական աջակցությամբ։