Համացանցում մեր երկրի հասցեն հանդիսացող .am դոմենի և Հայաստանում ինտերնետի ստեղծման ու զարգացման գործի ձեռնարկումից մինչև այսօր կարևորագույն դերակատարություն ստանձնած անձանցից մեկի՝ Իգոր Մկրտումյանի ծննդյան 87-րդ տարեդարձն է։
«Ինտերնետ հանրություն» և «Ինտերնետ հասարկության Հայաստան հատված» հասարակական կազմակերպությունները ջերմորեն շնորհավորել են իրենց հիմնադիրներից մեկին՝ Իգոր Մկտրտումյանին։
Հարգելի՛ պարոն Մկրտումյան,
Ձեր անցած ուղին վկայում է, որ իրական արժեքներ ստեղծողները չեն սահմանափակվում ժամանակով․ Դուք շարունակում եք լինել նախաձեռնող, եռանդ հաղորդող ու նոր գաղափարների շուրջ համախմբող։ Ձեր ներկայությունն ու գործունեությունը այսօր էլ լի են կենսատու էներգիայով, ստեղծագործ մտքով և ապագային միտված մոտեցումներով։
Հայաստանի թվային ոլորտի կայացման և զարգացման գործում Ձեր ներդրումն անգնահատելի է․ այն հիմքերը, որոնց ձևավորման մեջ Դուք ունեցել եք առանցքային դեր, այսօր շարունակում են ծառայել հազարավոր մարդկանց՝ բացելով նոր հնարավորություններ և հեռանկարներ։
Մաղթում ենք ամուր առողջություն, նույն անսպառ եռանդը։ Թող Ձեր փորձն ու գաղափարները շարունակեն ձևավորել վաղվա օրը։