Ինտերնետ հասարակության Հայաստան հատված

Կրիպտոարժույթ, բլոկչեյն, թվային դրամապանակ՝ ֆինանսական ազատությո՞ւն, թե՞ նոր ռիսկեր

Աշխարհում արդեն 241,700 կրիպտո միլիոնատեր և 36 կրիպտո միլիարդատեր կա։ Վերջին մեկ տարում կրիպտո միլիոնատերերի թիվն աճել է 40, միլիարդատերերինը՝ 29%-ով։ Իսկ Համաշխարհային կրիպտո կապիտալն այս տարվա հունիսի դրությամբ կազմել է 3.3 տրիլիոն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ 45%-ով ավելի է։

Կրիպտո շուկայի այս աննախադեպ աճը մի կողմից ստեղծում է ֆինանսական ազատության նոր մակարդակ, մյուս կողմից՝ բերում նոր ռիսկեր, որոնց գիտակցումը պարտադիր է յուրաքանչյուր օգտատիրոջ համար։ Կրիպտոն անվտանգ է միայն այն դեպքում, երբ օգտատերը գիտի իր պատասխանատվության սահմանները։

«Կրիպտո շուկայում քո գումարը պաշտպանող վերջին մարդը հենց դու ես։ Իսկ անվտանգ մնալու բանաձևը երեք տարր ունի՝ գիտելիք, զգուշություն և սառը բանականություն», – ընդգծեց Coinplus կրիպտո դրամապանակի հիմնադիր Վիգեն Առուշանյանը՝ YouthIGF Armenia համաժողովում։

Անդրադառնալով բլոկչեյնի, կրիպտոարժույթների և թվային դրամապանակների կիրառման հիմունքներին՝ Առուշանյանը մասնավորեցրեց, որ ապակենտրոնացման սկզբունքով գործող բլոկչեյնում գործարքները գրանցվում են հաջորդական «բլոկների» տեսքով և հասանելի են ամբողջ ցանցին, չեն փոփոխվում, չեն ջնջվում, ինչը բարձրացնում է բլոկչեյնի հանդեպ վստահությունը։ Իսկ կրիպտոշուկան զարգանում է հենց այդ տեխնոլոգիայի հիման վրա, որում կիրառվող կրիպտոարժույթներից ամեամեծ բաժինը՝ շուրջ 60%-ը Bitcoin-ն է։ Ու թեև կրիպտոգործարքներն արագ են, միջազգային և առանց միջնորդավճարի, բայց սխալվելու հնարավորություն չեն տալիս՝ սխալ հասցե ուղարկված գումարը վերադրաձնել հնարավոր չէ։ Թվային դրամապանակը, որը հավելված է, պահում է վճարային քարտերը, կրիպտոյի մուտքային բանալիները կամ թվային ակտիվները։ Դրանք կորցնելը՝ կնշանակի կորցնել գումարը։ Արդեն 4.4 մլիլիարդ մարդ հնարավորություն ունի վճարել NFC/QR-ով, փոխանցումներ անել և կառավարել ակտիվները առանց քարտի կամ կանխիկի՝ թվային դրամապանակների շնորհիվ։

Վիգեն Առուշանյանը շեշտեց նաև կրիպտոաշխարհում ամենակարևոր կանոները՝

  • Ոչ մի դեպքում չկիսվել seed phrase-ով,
  • Չբացել կասկածելի հղումներ,
  • Չհավատալ «արագ շահույթի» կամ «անվճար կրիպտոյի» առաջարկներին,
  • Գործարքներն իրականացնելիս նախ կատարել փոքր փորձնական փոխանցում,
  • Չպահել մեծ գումարներ բորսաներում։

Կրիպտոարժույթների ու բլոկչեյնի ոլորտը գնալով ավելի մասշտաբային տնտեսական ուժ է դառնում և դրա անվտանգ օգտագործումը կախված է առաջին հերթին օգտատիրոջ վարքագծից և տեղեկացվածությունից։

Facebook
Twitter
LinkedIn
Igor Mkrtumyan 87_result
Իգոր Մկրտումյանի 87-րդ տարեդարձն է
IMG_8691_result
Արհեստական բանականությունը բժշկության մեջ․ հնարավորություններ, սահմանափակումներ և պատասխանատվություն
glxavor_photo_2026-03-13 12.52
Ինտերնետ կառավարման և DNS համակարգի զարգացման խնդիրները՝ ICANN85-ի օրակարգում
2026-03-06 18.03
WSIS+20-ը վերահաստատել է՝ ինտերնետի կառավարումը պետք է հիմնված լինի բազմաշահառու մոդելի վրա
1000052388_result
«Չտեսնված» փոդքասթ. նպաստելով հատուկ կարիքներով անձանց մեդիաինտեգրմանը»
photo_2026-03-02 18.44
«Արագած» համակարգիչը․ երբ 28-ամյա Մերգելյանն ու Հայաստանը մտան մեծ տեխնոլոգիական խաղի մեջ
Կայքի համար - 10_result
Գրադարանները՝ թվային վերափոխման ճանապարհին․ ինչպիսի ապագա կունենան դրանք
629583764_1465009568336224_3680530027662755212_n_result
Ի՞նչ ապագա պետք է ունենան մարզային գրադարանները, ի՛նչպես ապահովել դրանց «երկրորդ շնչառությունը» թվային դարում
ChatGPT Image 9 Feb 2026, 13_08_04_result
Անվտանգ ինտերնետը սկսվում է յուրաքանչյուրիս պատասխանատու վարքագծից՝ 10 կարևորագույն քայլ
Safer Internet Day_result
Անվտանգ ինտերնետի օր. ավելի քան 180 երկիր՝ մեկ թվային ուղերձի շուրջ
Subscribe for our newsletter.