Ինտերնետ հասարակության Հայաստան հատված

Սիմետրիկից մինչև End-to-End․ Երևանում ներկայացվեցին ծածկագրման մեխանիզմները

Համացանցային հաղորդակցությունը հասանելի կլինի միայն դրա մասնակիցներին, թե՞ այլ կողմերի նույնպես՝ կախված է ծածկագրումից։ Այն կողմնակի հասանելիությունը կանխելու և անվտանգության ապահովման կարևորագույն գործիք է, որն ապահովում է տվյալների պաշտպանություն և անվտանգություն։

Թվային անվտանգության այս գործիքը՝ ծածկագրումն ունի տարբեր մակարդակներ և տեսակներ, որոնք «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ի նախաձեռնած «Ծածկագրում՝ անվտանգ ինտերնետի բանալին» խորագրով միջոցառման ընթացքում ներկայացրեց կիբեռանվտանգության ինժեներ Արեգ Շմավոնյանը։

Միջոցառմանը մասնակցեցին ավելի քան 50 ուսանողներ չորս ուսումնական հաստատություններից՝ Երևանի պետական, Հայաստանի պետական տնտեսագիտական, Հայաստանում ֆրանսիական համալսարաններից և Ինֆորմատիկայի պետական քոլեջից։

«Ծածկագրեք ձեր հաղորդակցությունն առցանց հավելվածներում և հեռու պահեք ձեր անձնական, ֆինանսական, իրավական և ամենատարրական՝ տեղափոխությունների մասին տվյալները օտար աչքից ու ականջից»,- միջոցառման մասնակիցներին  հորդորեց Արեգ Շմավոնյանը։

Նա նաև մանրամասնեց հավելվածներում կիրառվող ծածկագրման մեխանիզմները՝ շեշտելով, որ որոշ հավելվածներում (օրինակ՝ Signal, WhatsApp) ծածկագրումը գործում է ավտոմատ կերպով, իսկ մյուսներում (օրինակ՝ Telegram) այն թողնված է օգտատիրոջ ընտրությանը։

Լսարանին ներկայացվեցին նաև ծածկագրման հիմնական տեսակները․

  • Symmetric encryption (սիմետրիկ ծածկագրում) – նույն բանալին օգտագործվում է և՛ ծածկագրման, և՛ ապագաղտնագրման համար։ Արագ է, բայց պահանջում է բարձր անվտանգություն բանալիի պահպանման հարցում։
  • Asymmetric encryption (ասիմետրիկ ծածկագրում) – կիրառվում են հանրային և մասնավոր բանալիներ․ հանրային բանալին օգտագործվում է ծածկագրման, իսկ մասնավորը՝ ապագաղտնագրման համար։ Այն լայնորեն կիրառվում է էլեկտրոնային ստորագրություններում և ապահով կապի հաստատման մեջ։
  • End-to-End encryption (սկզբնակետից վերջնակետ ծածկագրում) – հաղորդագրության բովանդակությունը հասանելի է միայն ուղարկողին և ստացողին՝ բացառելով կողմնակի հասանելիությունը։

Ծածկագրման կիրառումը նաև պատասխանատու և անվտանգ ինտերնետային վարքագծի ցուցիչ է։

Facebook
Twitter
LinkedIn
ArmeniaChapter
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
glxavor
Գրադարանների թվային կառավարում. Սյունիքում տեխնիկապես համալրվել է 4 գրադարան
eldeducation_result
Տարեցների համար սկսվեց թվային հմտությունների զարգացման դասընթացը
Գլխավոր_result
Կրիպտոարժույթ, բլոկչեյն, թվային դրամապանակ՝ ֆինանսական ազատությո՞ւն, թե՞ նոր ռիսկեր
photo_2025-11-26 14.30
Աշխարհի բնակչության կեսից ավելին արդեն կիրառում է թվային դրամապանակ
Գլխավոր_result
Ֆինանսական նոր իրականություն են ձևավորում թվային բանկերը. YouthIGF Armenia2025
Գլխավոր_result
Թվային դրամապանակներից մինչև կրիպտո․ YouthIGF Armenia 2025
Գլխավոր_result
Թվային ենթակառուցվածքները՝ ազգային անվտանգության և տնտեսական զարգացման առանցքում. ArmIGF2025
Գլխավոր_result
ArmIGF2025-ը՝ լրատվամիջոցների տեսանկյունից
Գլխավոր_result
Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանում թվային առաջընթացի օրինակ․ ICANN-ի ներկայացուցիչը` Երևանում
Subscribe for our newsletter.