Ինտերնետ հասարակության Հայաստան հատված

Թվային անվտանգության բանալին․ Երևանում նշվեց Ծածկագրման համաշխարհային օրը

Ծածկագրման համաշխարհային օրն արդեն երրորդ անգամ նշվեց Երևանում։ «Ինտերնետ հասարկության Հայաստան հատված» ՀԿ-ն այս տարի նախաձեռնեց  «Ծածկագրում՝ անվտանգ ինտերնետի բանալին» թեմատիկ հանդիպումը՝ «Ինտերնետ հասարակություն հիմնադրամի» աջակցությամբ։

Հանդիպմանը ՏՏ ոլորտի առաջատար մասնագետները ներկայացրեցին ծածկագրման դերը ինչպես ազգային անվտանգության և տվյալների պաշտպանության, այնպես էլ առանձին օգտատերերի անհատական պատասխանատվության հարցում։ Ըստ նրանց՝ ծածկագրումը ոչ միայն տեխնոլոգիական գործիք է, այլև մարդու հիմնարար իրավունքի՝ գաղտնիության երաշխիք։

Լսարանին ներկայացվեցին նաև ծածկագրման հիմնական տեսակները, մանրամասն անդրադարձ արվեց ծածկագրման կիրառություններին՝ մեսենջերներում, VPN ծառայություններում և առցանց հաղորդակցության այլ գործիքներում։

«Գաղտնիության և անվտանգության հավասարակշռություն․ կարո՞ղ է արդյոք ծածկագրումը կարգավորվել օրենքով» թեմայի հատուկ քննարկման ընթացքում ընդգծվեց, որ թեև որոշ երկրներում փորձ է արվում սահմանափակել ծածկագրման կիրառումը՝ հասարակական անվտանգության ապահովման պատրվակով, սակայն իրականում նման քայլերը կարող են լրջորեն վտանգել անձի ազատությունն ու բիզնես միջավայրը։

Facebook
Twitter
LinkedIn
ArmeniaChapter
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
glxavor
Գրադարանների թվային կառավարում. Սյունիքում տեխնիկապես համալրվել է 4 գրադարան
eldeducation_result
Տարեցների համար սկսվեց թվային հմտությունների զարգացման դասընթացը
Գլխավոր_result
Կրիպտոարժույթ, բլոկչեյն, թվային դրամապանակ՝ ֆինանսական ազատությո՞ւն, թե՞ նոր ռիսկեր
photo_2025-11-26 14.30
Աշխարհի բնակչության կեսից ավելին արդեն կիրառում է թվային դրամապանակ
Գլխավոր_result
Ֆինանսական նոր իրականություն են ձևավորում թվային բանկերը. YouthIGF Armenia2025
Գլխավոր_result
Թվային դրամապանակներից մինչև կրիպտո․ YouthIGF Armenia 2025
Գլխավոր_result
Թվային ենթակառուցվածքները՝ ազգային անվտանգության և տնտեսական զարգացման առանցքում. ArmIGF2025
Գլխավոր_result
ArmIGF2025-ը՝ լրատվամիջոցների տեսանկյունից
Գլխավոր_result
Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանում թվային առաջընթացի օրինակ․ ICANN-ի ներկայացուցիչը` Երևանում
Subscribe for our newsletter.