Ինտերնետ հասարակության Հայաստան հատված

ArmSIG-2024՝ ապագայի մասնագիտություններն ու արհեստական բանականությունը

Թվային գործիքների եւ արհեստական բանականության զարգացումն արդեն իսկ մեծապես ազդում են տնտեսության վերափոխման վրա, բայց ընդամենը 5  տարուց ներդրված կլինեն աշխարհի բիզնեսների 75%-ում ու կհանգեցնեն 14 մլն աշխատատեղերի կորստի։

Այս մասին «Ինտերնետ եւ նոր զարգացումներ. Աշխատաշուկայի թրենդները» խորագրի ներքո անցկացված  Ինտերնետ կառավարման 8-րդ դպրոցում՝ ArmSIG-2024-ում խոսեց «Իննովենթ» ընկերության հիմնադիր-տնօրեն Դավիթ Սահակյանը։

Նա նաեւ տեղեկացրեց, որ ապագայում դեռեւս տեղ կունենան բիզնեսի ու տվյալների վերլուծաբանները, թվային մարկետոլոգները, հոգեբաններն ու արհեստավորները։

«Արհեստավորները մյուսներից շատ ավելի երկարատեւ պահանջված կլինեն աշխատաշուկայում, սակայն ստիպված կլինեն տիրապետել որոշակի թվային եւ արհեստական բանականությունից օգտվելու հմտությունների՝ իրենց ստեղծածն առցանց տիրույթներում ներկայացնել-վաճառելու համար։ Նոր ստեղծվելիք մասնագիտությունների մեծ մասը պայմանավորված կլինի օնլայն առեւտրի կազմակերպման տիրույթով»,-նշել է Սահակյանը։

Վերլուծական ու ստեղծագործական միտքը, այսինքն՝ խնդիրը վերլուծելու, լուծում առաջարկելու, հաղորդակցության եւ որոշում կայացնելու կարողություններն առաջնային կդիտվեն եւ հավասարաչափ կկարեւորվեն թվային գործիքների կիրառման հմտությունները։

Զուգահեռաբար օնլայն կրթական ռեսուրսների հասանելիությունը եւ հեռավար աշխատանքի հնարավորությունները կընդլայնվեն։

Facebook
Twitter
LinkedIn
Գլխավորպ_result
AI-ը չի փոխարինում, այլ մասնագիտական զարգացման նոր ուղիներ է բացում. Girls in ICT 2026
Փոդքասթ_result
«Չտեսնված» փոդքասթ․ մեդիաինտեգրման նոր հնարավորություններ՝ չտեսնողների և թույլ տեսնողների համար
for web-women-11_result
Կանայք ՏՏ ոլորտում․ Հայաստանը գերազանցում է համաշխարհային միջինը
Igor Mkrtumyan 87_result
Իգոր Մկրտումյանի 87-րդ տարեդարձն է
IMG_8691_result
Արհեստական բանականությունը բժշկության մեջ․ հնարավորություններ, սահմանափակումներ և պատասխանատվություն
glxavor_photo_2026-03-13 12.52
Ինտերնետ կառավարման և DNS համակարգի զարգացման խնդիրները՝ ICANN85-ի օրակարգում
2026-03-06 18.03
WSIS+20-ը վերահաստատել է՝ ինտերնետի կառավարումը պետք է հիմնված լինի բազմաշահառու մոդելի վրա
1000052388_result
«Չտեսնված» փոդքասթ. նպաստելով հատուկ կարիքներով անձանց մեդիաինտեգրմանը»
photo_2026-03-02 18.44
«Արագած» համակարգիչը․ երբ 28-ամյա Մերգելյանն ու Հայաստանը մտան մեծ տեխնոլոգիական խաղի մեջ
Կայքի համար - 10_result
Գրադարանները՝ թվային վերափոխման ճանապարհին․ ինչպիսի ապագա կունենան դրանք
Subscribe for our newsletter.