Skip to main content

Ինտերնետ հասարակության Հայաստան հատված

ArmSIG2025-ը Սյունիքում էր «Թվային անվտանգություն՝ վաղ տարիքից» թեմայով

Ինտերնետ կառավարման հայկական դպրոցն՝ ArmSIG2025-ն այս տարի անցկացվեց Սյունիքի մարզի Գորիս քաղաքում «Թվային անվտանգություն՝ վաղ տարիքից» խորագրի ներքո։

Միջոցառումը, որի նպատակն էր ընդգծել երեխաների թվային պաշտպանվածության կարևորությունը և ժամանակակից մեթոդների կիրառման անհրաժեշտությունը, համախմբել էր Մեղրի, Կապան, Սիսիան և այլ համայնքների գրադարանների ավելի քան 35 ներկայացուցիչների։ ArmSIG2025-ն արդեն 9-րդ անգամ կազմակերպել էր «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ն։

«Երեխաներն այսօր թվային աշխարհի ակտիվ մասնակիցներ են, բայց հաճախ՝ առանց իրենց պաշտպանելու բավարար գիտելիքի։ Մեր նպատակը ժամանակակից տեխնոլոգիաներից հնարավորինս անվնաս օգտվող և գիտելիքով պաշտպանված հասարակություն ունենալն է։ Այդ գործում կարևոր է նաև ձեր մասնակցությունը»,- ողջունելով մասնակիցներին՝ նշեց «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ խորհրդի նախագահ Վեսմիրա Հարությունյանը։

Երեխաների առցանց անվտանգությանն առնչվող իրավիճակների, մարտահրավերների, կիբեռբուլինգի, իրավական կարգավորումների մասին խոսեցին Երևանի թիվ 196 հիմնական դպրոցի տնօրեն Անուշ Նավասարդյանը, ԵՊՀ-ից տեղեկատվական անվտանգության դասախոս Դավիթ Ալավերդյանը և անձնական տվյալների պաշտպանության փորձագետ Գևորգ Հայրապետյանը։

Համայնքային գրադարանների աշխատակիցները, ովքեր երեխաների հետ հաղորդակցվող առաջնային օղակներից են, ստացան ոչ միայն տեսական գիտելիք, այլև փորձագետների հետ քննարկեցին իրական դեպքեր և ծանոթացան խնդրի իրավական կարգավորումներին։

Դասընթացի ավարտին մասնակիցներին հավաստագրեր հանձնեց «Ինտերնետ հասարկության Հայաստան հատված» ՀԿ նախագահ Իգոր Մկրտումյանը՝ շնորհակալություն հայտնելով հետաքրքրվածության և ակտիվ մասնակցության համար։

Facebook
Twitter
LinkedIn
 am_result
Շնորհավոր Գրադարանավարի օրը
WhatsApp Image 2026-08-24 at 21.07
Գրադարանները՝ համայնքների թվային զարգացման կենտրոններ․ Սյունիքում ամփոփվել է մեկամյա ծրագիրը
photo_2026-10-01 11.09
Թվային աշխարհը բաց է բոլոր սերունդների համար՝ հոկտեմբերի 1-ը Տարեցների միջազգային օր
20260919_181732_result
ArmSIG 2026-ը՝ մասնակիցների դիտարկումներով
glxavor-1_result
ArmSIG 2026-ն Ալավերդիում համախմբեց թվային գրագիտությամբ և անվտանգությամբ հետաքրքրված անձանց
 անվտանգ_result
Ավելի անվտանգ ինտերնետ. մեկնարկել է գլոբալ ISOC-ի նոր նախաձեռնությունը
image (1)_result
SIG-երի 20 տարին․ ինտերնետի կառավարման գիտելիքից մինչև որոշումների կայացում
_result
Հայաստանի թվային ներառման ծրագիրը՝ Internet Society-ի լավագույն համայնքային նախաձեռնությունների շարքում
 Զարգարյան
Գրադարանների թվային զարգացման նախագիծը ներկայցվեց գլոբալ «Ինտերնետ հասարակության» եվրոպական տարածաշրջանի առցանց հանդիպմանը
_result
Համացանցում՝ ավելի վստահ․ ավարտվեց 60+ տարիքի անձանց թվային հմտությունների զարգացման դասընթացը
Subscribe for our newsletter.