Skip to main content

Ինտերնետ հասարակության Հայաստան հատված

IXP-ները՝ ինտերնետի արագության, կայունության և մատչելիության հիմքում

Գլոբալ Internet Society-ին իր պաշտոնական կայքում ինտերնետ կառավարման համայնքին կրկին հիշեցնում է ինտերնետ փոխանակման կետերի (Internet Exchange Points – IXP) կարևորությունը և ընդգծում, որ կազմակերպությունն աշխատում է IXP-ներն ամբողջ աշխարհում ընդլայնելու ուղղությամբ՝ համագործակցելով համայնքների հետ և նպատակ ունենալով բարելավելու  տեղական ինտերնետային ենթակառուցվածքները։

Հայաստանում գործող ինտերնետ փոխանակման կետն «Արմիքսն» է։ Այն գործարկվել է 2011-ին՝ 2010-ի ապրիլի 2-ին ստեղծված նույնանուն հիմնադրամի կողմից, որը հիմնադրել են «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն և «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ասոցիացիան։ «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի և «Արմիքսի» համագործակցությունն անցած տարիներին շարունակական է եղել՝ ի նպաստ կետի զարգացմանը։ Այս տարի ինտերնետ փոխանակման կետը տեխնիկապես վերազինվում է և ընդլայնվում՝ կետ բացելով նաև Գյումրիում։

Ինտերնետ փոխանակման կետերը ինտերնետի արդյունավետությունն ապահովող բաղկացուցիչներից են, որոնք տարբեր ցանցերի միջև տվյալների լոկալ փոխանակման հնարավորություն են ստեղծում։ IXP-ները հիմնականում չեզոք հարթակներ են, որտեղ ինտերնետ ծառայություններ մատուցող ընկերությունները, բովանդակության մատակարարները և այլ ցանցեր ուղղակիորեն միանում են միմյանց՝ տեղական ինտերնետային թրաֆիկը փոխանակելու համար։

Կարդալ ավելին

Facebook
Twitter
LinkedIn
 am_result
Շնորհավոր Գրադարանավարի օրը
WhatsApp Image 2026-08-24 at 21.07
Գրադարանները՝ համայնքների թվային զարգացման կենտրոններ․ Սյունիքում ամփոփվել է մեկամյա ծրագիրը
photo_2026-10-01 11.09
Թվային աշխարհը բաց է բոլոր սերունդների համար՝ հոկտեմբերի 1-ը Տարեցների միջազգային օր
20260919_181732_result
ArmSIG 2026-ը՝ մասնակիցների դիտարկումներով
glxavor-1_result
ArmSIG 2026-ն Ալավերդիում համախմբեց թվային գրագիտությամբ և անվտանգությամբ հետաքրքրված անձանց
 անվտանգ_result
Ավելի անվտանգ ինտերնետ. մեկնարկել է գլոբալ ISOC-ի նոր նախաձեռնությունը
image (1)_result
SIG-երի 20 տարին․ ինտերնետի կառավարման գիտելիքից մինչև որոշումների կայացում
_result
Հայաստանի թվային ներառման ծրագիրը՝ Internet Society-ի լավագույն համայնքային նախաձեռնությունների շարքում
 Զարգարյան
Գրադարանների թվային զարգացման նախագիծը ներկայցվեց գլոբալ «Ինտերնետ հասարակության» եվրոպական տարածաշրջանի առցանց հանդիպմանը
_result
Համացանցում՝ ավելի վստահ․ ավարտվեց 60+ տարիքի անձանց թվային հմտությունների զարգացման դասընթացը
Subscribe for our newsletter.