Skip to main content

Ինտերնետ հասարակության Հայաստան հատված

Աղջիկները ՏՀՏ-ում՝ թվային հմտությունները մշակութային հաստատությունների առօրյայում

Երեւանում այսօր՝ ապրիլի 27-ին, «Աղջիկները ՏՀՏ-ում» ամենամյա միջազգային օրվա շրջանակում, տեղի ունեցավ «Թվային հմտությունները կյանքում» դասընթացը, որին  մասնակցում էին հանրապետության 35 թանգարանների եւ թատրոնների ավելի քան 60 աշխատակիցներ։

Միջոցառումը կազմակերպել էին «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» եւ «Ինտերնետ հանրություն»  ՀԿ-ները՝ ԲՏԱ եւ ԿԳՄՍ նախարարությունների հետ համագործակցությամբ։

«Արդեն 6-րդ անգամ ենք միանում «Աղջիկները ՏՀՏ-ում» միջազգային օրվան՝ խնդիր դնելով լուծելու լոկալ կարիքները՝ կանանց ներգրավվածությունը, մասնագիտական կարողությունները ՏՏ ոլորտում ընդլայնելու նպատակով։ Այս տարի մեր ուշադրության կենտրոնում մշակութային հաստատություններն են՝ թվային միջավայրում նրանց կարողությունների զարգացումը»,- ողջունելով մասնակիցներին՝ նշել է «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի անդամ Քրիստինա Հակոբյանը։

Դասընթացի մասնակիցներին ներկայացվեցին սոցիալական եւ առցանց հարթակներում էջեր վարելու տարբեր գործիքներ ու հմտություններ, եւ թվային անվտանգության հիմունքները։ Վիքիմեդիա Հայաստանի ներկայացուցիչը թանգարանների եւ թատրոնների աշխատակիցներին ծանոթացրեց համագործակցության հնարավորություններին՝ ինչպես առցանց այդ հանրագիտարանում զարգացնել թեմատիկ ոլորտներին վերաբերող բովանդակությունը։

ՏՀՏ ոլորտում կանանց ներգրավվածությունը Հայաստանում ավելի քան 40% է, աշխարհում այդ ցուցանիշը կազմում է հայաստանյանի ճիշտ կեսը՝ ավելի քան 20%: Այդուամենայնիվ, ըստ 2021 թվականի Համաշխարհային տնտեսական ֆորումի գլոբալ գենդերային զեկույցի՝ Հայաստանում  STEM կրթության մեջ տղաների ներգրավվածությունը ավելի մեծ է՝ 22%, քան կանանց եւ աղջիկներինը՝  ավելի քան 10%։

«Աղջիկները ՏՀՏ-ում»  միջազգային օրը սահմանել է Հեռահաղորդակցության միջազգային միությունը (ITU)։ Անցած 11 տարիներին ամենամյա պարբերականությամբ` 171 երկրներում անցկացվել է 11,400 միջոցառում, որոնց մասնակցել է ավելի քան 377,000 կին։ Հայաստանում այդ միջոցառումներին մինչ օրս՝ 6 տարում, մասնակցել է տարբեր մասնագիտությունների եւ տարիքի շուրջ 300 կին։

Facebook
Twitter
LinkedIn
1000017746_result
Թվային տվյալների պաշտպանությունը՝ ծածկագրում
Untitled design_result
Քննարկում Եվրոպական խորհրդարանում. թվային ինքնիշխանությունը չպետք է դառնա մեկուսացում
1000017640_result
Ծածկագրման միջազգային օր․ անվտանգությունը սկսվում է տվյալների պաշտպանությունից
1000017109_result
Համայնքներում ստեղծվում են ժամանակակից ինտերնետ հասանելիության կենտրոններ
Գրադարան am_result
Շնորհավոր Գրադարանավարի օրը
WhatsApp Image 2026-08-24 at 21.07
Գրադարանները՝ համայնքների թվային զարգացման կենտրոններ․ Սյունիքում ամփոփվել է մեկամյա ծրագիրը
photo_2026-10-01 11.09
Թվային աշխարհը բաց է բոլոր սերունդների համար՝ հոկտեմբերի 1-ը Տարեցների միջազգային օր
20260919_181732_result
ArmSIG 2026-ը՝ մասնակիցների դիտարկումներով
glxavor-1_result
ArmSIG 2026-ն Ալավերդիում համախմբեց թվային գրագիտությամբ և անվտանգությամբ հետաքրքրված անձանց
Ավելի անվտանգ_result
Ավելի անվտանգ ինտերնետ. մեկնարկել է գլոբալ ISOC-ի նոր նախաձեռնությունը
Subscribe for our newsletter.