Skip to main content

Ինտերնետ հասարակության Հայաստան հատված

Համակարգիչ՝ «Իրերի համացանց» դասընթացի ակտիվ մասնակիցներին

Դեռահասների համար ծրագրավորման «Իրերի համացանց» երկամսյա դասընթացի երկու մասնակցի, որոնք դասընթացի ժամանակ ակտիվություն եւ մեծ հետաքրքրություն են դրսեւորել, «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ն համակարգիչ է նվիրել։

Լիլիթ Ալիխանյանը Վանաձորից է, Շահեն Գյուրջյանը՝ Գորիսից։  Նրանք հետաքրքրված են ՏՏ ոլորտում մասնագիտանալու հեռանկարով եւ արդեն ցուցաբերում են լավ կարողություններ։

«Դպրոցի ռոբոտաշինության խմբակում շատ բան եմ սովորել, բայց այս դասընթացում նոր գիտելիք ու նոր ընկերներ ձեռք բերեցի։ Ամեն դեպքում, իմ ապագան ծրագրավորումը պիտի լինի»,-մանրամասնել է Լիլիթը։

«Արդեն սովորելու իմ պարտադիր գործիքը՝ համակարգիչն ունեմ։ Կարիքը շատ էի զգում։ Սա ինձ համար շատ պետքական նվեր է, շնորհակալություն»,- հաջողության հասնելու խոստումով ասել է Շահենը։

«Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ն, հավատարիմ մնալով իր գործունեության առանցքային սկզբունքին, կշարունակի ժամանակակից գիտելիք եւ կրթություն ստանալու հնարավորություն տալ ՏՏ ոլորտով հետաքրքրված աշակերտներին։

Այս մասին փաստել է ԻՀՀՀ ՀԿ նախագահ Իգոր Մկրտումյանը եւ հավելել. «Աշխատաշուկայում գնահատվում են փաստացի գիտելիքն ու հմտությունը։ Իսկ ինտերնետն ինքնակրթության անսպառ ռեսուրս է, եւ կարեւորում ենք, որ դեռահասները համակարգիչ ունենան, տիրապետեն ոչ միայն թվային գրագիտության հիմունքներին, այլեւ սովորեն ՏՏ ոլորտի որեւէ մասնագիտություն։ Դա որոշիչ կարող է լինել մեր երկրի ապագայի համար»։

Եկամսյա դասընթացներին Երեւանից եւ հանրապետության տարբեր մարզերից մասնակցել է 80 դեռահաս, նրանցից 12-ը՝ հատուկ կարիքներով։ Ծրագիրն իրականացվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ։

Facebook
Twitter
LinkedIn
1000017746_result
Թվային տվյալների պաշտպանությունը՝ ծածկագրում
Untitled design_result
Քննարկում Եվրոպական խորհրդարանում. թվային ինքնիշխանությունը չպետք է դառնա մեկուսացում
1000017640_result
Ծածկագրման միջազգային օր․ անվտանգությունը սկսվում է տվյալների պաշտպանությունից
1000017109_result
Համայնքներում ստեղծվում են ժամանակակից ինտերնետ հասանելիության կենտրոններ
Գրադարան am_result
Շնորհավոր Գրադարանավարի օրը
WhatsApp Image 2026-08-24 at 21.07
Գրադարանները՝ համայնքների թվային զարգացման կենտրոններ․ Սյունիքում ամփոփվել է մեկամյա ծրագիրը
photo_2026-10-01 11.09
Թվային աշխարհը բաց է բոլոր սերունդների համար՝ հոկտեմբերի 1-ը Տարեցների միջազգային օր
20260919_181732_result
ArmSIG 2026-ը՝ մասնակիցների դիտարկումներով
glxavor-1_result
ArmSIG 2026-ն Ալավերդիում համախմբեց թվային գրագիտությամբ և անվտանգությամբ հետաքրքրված անձանց
Ավելի անվտանգ_result
Ավելի անվտանգ ինտերնետ. մեկնարկել է գլոբալ ISOC-ի նոր նախաձեռնությունը
Subscribe for our newsletter.