Ինտերնետ հասարակության Հայաստան հատված

Փոքր ներդրումներով՝ մեծ գործեր․ Հայաստանում էին Ինտերնետ հասարակություն հիմնադրամի ներկայացուցիչները

Երեւանում էին Ինտերնետ հասարակության հիմնադրամի (Internet Society Foundation` ISF) ծրագրերի ավագ ղեկավար Ջեն Բիրդը եւ ասոցիացված ծրագրերի պատասխանատու Ռիգզին Քոլինսը։ Այցի նպատակն էր «Ինտերնետ հասարակություն Հայաստան հատված» ՀԿ-ի անձնակազմի, շահակից խմբերի եւ հիմնադրամի կողմից ֆինանսավորված կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումը։

ԻՀՀՀ ՀԿ-ի գրասենյակում ողջունելով հյուրերին եւ հանդիպման մասնակիցներին՝ ՀԿ-ի խորհրդի նախագահ Իգոր Մկրտումյանը նշեց, որ կազմակերպությունն ակտիվորեն նախաձեռնում է բազմաբնույթ միջոցառումներ՝ հասարակության շրջանում մեդիա գրագիտության, կիբերանվտանգության, ինտերնետ հիգիենայի եւ այլ ուղղություններով իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով։ ԻՀՀՀ ՀԿ-ի ուշադրության կենտրոնում են նաեւ Հայաստանի մարզերի ու համայնքների ինտերնետ ենթակառուցվածքների եւ ռեսուրսների ապահովման խնդիրները։

«Փոքր ներդրումներով մեծ գործեր ենք անում։ Համագործակցում ենք տարբեր բիզնես կազմակերպությունների հետ, որոնք աջակցում են համայնքներին ինտերնետ հասանելիության ընդլայնմանը»,- նշեց Իգոր Մկրտումյանը։

ISF ներկայացուցիչները բարձր գնահատեցին ԻՀՀՀ ՀԿ-ի ծրագրերի իրականացման ընթացքն ու արդյունքները։ Նշվեց, որ զարգացման հաջողված մոդել է մարզերում սոցիալական խնդիրները նաեւ տեխնիկական աջակցությամբ լուծելու մոտեցումը։

Հյուրերը ծանոթացան նաեւ Հայաստանի ինտերնետ էկոհամակարգի ներկայացուցիչներին։ Հանդիպման մասնակից Smart City, Digi Lab (UNDP), UNICEF Armenia եւ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներն էլ խոսեցին ISF-ի ֆինանսական աջակցությամբ իրականացված ծրագրերի արդյունքներից եւ ներկայացրին իրենց ստեղծած թվային արտադրանքները, մասնավորապես «Անահիտը»՝ առաջին հայախոս ձայնային օգնականը, որը մշակվել է «Իրերի համացանց» երկամսյա դասընթացի շրջանակում։

ԻՀՀՀ ՀԿ-ի խորհրդի փոխնախագահ Քրիստինա Հակոբյանը, ամփոփելով հանդիպումը, հավելեց, որ հաջողությամբ իրականացված գաղափարները մոտիվացնում են թե՛ Ինտերնետ հասարակությանը, թե՛ շահագրգիռ խմբերին, եւ դեռ շատ գաղափարներ կան, որոնք սպասում են իրականացման։

Հանդիպման ավարտին կողմերն անդրադարձան նոր գաղափարներին եւ համագործակցության հեռանկարներին։

Facebook
Twitter
LinkedIn
Գլխավորպ_result
AI-ը չի փոխարինում, այլ մասնագիտական զարգացման նոր ուղիներ է բացում. Girls in ICT 2026
Փոդքասթ_result
«Չտեսնված» փոդքասթ․ մեդիաինտեգրման նոր հնարավորություններ՝ չտեսնողների և թույլ տեսնողների համար
for web-women-11_result
Կանայք ՏՏ ոլորտում․ Հայաստանը գերազանցում է համաշխարհային միջինը
Igor Mkrtumyan 87_result
Իգոր Մկրտումյանի 87-րդ տարեդարձն է
IMG_8691_result
Արհեստական բանականությունը բժշկության մեջ․ հնարավորություններ, սահմանափակումներ և պատասխանատվություն
glxavor_photo_2026-03-13 12.52
Ինտերնետ կառավարման և DNS համակարգի զարգացման խնդիրները՝ ICANN85-ի օրակարգում
2026-03-06 18.03
WSIS+20-ը վերահաստատել է՝ ինտերնետի կառավարումը պետք է հիմնված լինի բազմաշահառու մոդելի վրա
1000052388_result
«Չտեսնված» փոդքասթ. նպաստելով հատուկ կարիքներով անձանց մեդիաինտեգրմանը»
photo_2026-03-02 18.44
«Արագած» համակարգիչը․ երբ 28-ամյա Մերգելյանն ու Հայաստանը մտան մեծ տեխնոլոգիական խաղի մեջ
Կայքի համար - 10_result
Գրադարանները՝ թվային վերափոխման ճանապարհին․ ինչպիսի ապագա կունենան դրանք
Subscribe for our newsletter.