Skip to main content

Ինտերնետ հասարակության Հայաստան հատված

AI-ը չի փոխարինում, այլ մասնագիտական զարգացման նոր ուղիներ է բացում. Girls in ICT 2026

ՏՀՏ ոլորտում կանանց ներգրավվածությունը կարևորելով՝ այս տարի ևս  «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ն արդեն 9-րդ անգամ միացել էր Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) «Աղջիկները ՏՀՏ-ում»  (Girls in ICT) համաշխարհային  արշավին։ Դրա շրջանակում   «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ, Ինֆորմատիկայի պետական քոլեջի ուսանողների համար կազմակերպջել էր «AI զարգացումներ. թվային ապագա կերտող կանայք» հանդիպումը։

Ավելի քան 40 ուսանողուհիներին իրենց փորձն ու գիտելիքը փոխանցելու էին եկել COPA ընկարությունից տվյալագետ Մերի Դավթյանը և «Սինոփսիս Արմենիա» ընկերության Ճարտարագիտական գերազանցության խմբի Ծրագրային ապահովման արդիականացում բաժնի հետազոտությունների և զարգացման առաջատար ճարտարագետ Անի Ալավերդյանը։

«Միջազգային նման արշավները լավ առիթ են STEM ոլորտում բազմափորձ մասնագետների և այդ ոլորտով հետաքրքրված երիտասարդների համար միմյանց տեսնելու, հաղորդակցվելու, մասնագիտական զարգացման հնարավորությունները քննարկելու։ Ապագա մասնագետների համար այս հանդիպումները ճակատագրական կարող են դառնալ՝ կողմնորոշվելու, առաջ գնալու ուղիներ գտնելու առումով»,- ողջունելով մասնակիցներին՝ նշել է «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ խորհրդի նախագահ Վեսմիրա Հարությունյանը։ Նրա խոսքով, հայաստանյան աշխատաշուկան ՏՏ ոլորտում շահեկան դիրքավորվելու հնարավորություններ է տալիս նաև աղջիկներին ու կանանց։

«Արհեսաետական բանականության գործիքները պարզ հարց ու պատասխանի համար օգտագործելը նպատակահարմար չէ։ Դրանք բոլորի և հատկապես ուսանողների սեփական մտահղացումներն իրականացնելու և սովորելու պրոցեսն արագացնելու հնարավորություն են։ Օգտագործեք այն որպես օժանդակող գործիք, բայց ոչ ձեր փոխարեն գործն անող»,- ընդգծել է Մերի Դավթյանը։ Ներկայացնելով AI կիրառման ուղղությունները, բանախոսն ուսանողներին հորդորեց հիշել, որ բոլոր տեխնոլոգիաները՝ AI-ն  այդ թվում, բնապահպանական առումով ռեսուրսատար են, ու նաև այդ նկատառմամբ պետք է խուսափել դրանք ավելոդ անգամ օգտագործելուց։

Անի Ալավերդյանն էլ վստահեցրել է, որ AI-ը նոր հնարավորություններ ստեղծելով, մասնագետներին տալիս է զարգանալու հնարավորություն. «Աշխատաշուկայում տեղ ունենալու համար կարևոր է մշտապես սովորելու պատրաստակամությունը պահպանել և նկատի ունենալ, որ AI գործիքներին տիրապետելն այսօր արդեն գործատուի պարտադիր պահանջներից մեկն է»։

Ինը տարիների ընթացքում Հայաստանում «Girls in ICT» նախաձեռնության շրջանակում անցկացված միջոցառումներն ունեցել են ավելի քան 400 մասնակից տարիքային և մասնագիտական տարբեր խմբերից։ Գլոբալ մակարդակում նախաձեռնությունն ընդգրկում է 175 երկիր, որտեղ մինչ օրս կազմակերպվել է ավելի քան 11.590 միջոցառում՝ ներգրավելով շուրջ 417.000 մասնակցի։

«Girls in ICT Day»-ը նշվում է ամեն տարի ապրիլ ամսվա չորրորդ հինգշաբթի օրը՝ սկսած 2011 թվականից՝ նպատակ ունենալով խրախուսել աղջիկների հետաքրքրությունը տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների նկատմամբ և աջակցել նրանց կրթական ու մասնագիտական առաջընթացին։

Facebook
Twitter
LinkedIn
ArmIGF պատմություն_result
Ինտերնետի ապագան՝ համագործակցության միջոցով․ IGF-ը միավորում է բոլորին
6F424482-5FD8-4C19-8D53-0986BCF02418_result
Բազմաշահառու կառավարում․ ովքեր և ինչպես են որոշում ինտերնետի ապագան
9C7C472F-0B7D-496C-A467-E20BB5B482D3_result
Միասնական և կապակցված ինտերնետ․ համաշխարհային կապից մինչև Հայաստանի թվային հնարավորություններ
Էլեկտրամատակարարում_20261028_155359_0000_result
Կրիտիկական ենթակառուցվածքներ. համակարգերի դիմակայությունն ու ազգային անվտանգությունը
1000017746_result
Թվային տվյալների պաշտպանությունը՝ ծածկագրում
Untitled design_result
Քննարկում Եվրոպական խորհրդարանում. թվային ինքնիշխանությունը չպետք է դառնա մեկուսացում
1000017640_result
Ծածկագրման միջազգային օր․ անվտանգությունը սկսվում է տվյալների պաշտպանությունից
1000017109_result
Համայնքներում ստեղծվում են ժամանակակից ինտերնետ հասանելիության կենտրոններ
Գրադարան am_result
Շնորհավոր Գրադարանավարի օրը
WhatsApp Image 2026-08-24 at 21.07
Գրադարանները՝ համայնքների թվային զարգացման կենտրոններ․ Սյունիքում ամփոփվել է մեկամյա ծրագիրը
Subscribe for our newsletter.