Ինտերնետ հասարակության Հայաստան հատված

Գլոբալ ISOC. նոր «peering» մոդելները կարող են խոցելի դարձնել ինտերնետի դիմակայունությունը

Ինտերնետի տեխնիկական հիմքերը փոփոխություններ են կրում և որոշ մարտահրավերներ առաջ բերում։ Դրանցից են ցանցերի փոխկապակցման (peering) ոլորտում տեղի ունեցող փոփոխությունները, որոնք, համաձայն  գլոբալ Internet Society-ի հրապարակած նոր վերլուծության, կարող են վտանգել ինտերնետի բաց և դիմակայուն կառուցվածքը։

Ավանդաբար ինտերնետ ծառայություններ մատուցող ընկերությունները միանում էին տեղական Ինտերնետ փոխանակման կետերին (IXP), որտեղ տվյալները փոխանակվում էին նույն երկրում կամ տարածաշրջանում։ Սա ապահովում էր ավելի արագ, կայուն և արդյունավետ կապ։

Սակայն, ինչպես նշված է վերլուծության մեջ, խոշոր բովանդակային հարթակները և որոշ օպերատորներ աստիճանաբար անցնում են «վիրտուալ փիրինգի» (Virtual Peering) կամ ուղղակի մասնավոր կապերի մոդելին։ Այդ դեպքում փոքր օպերատորները ստիպված են իրենց թրաֆիկը փոխանցել խոշոր միջնորդ ցանցերի միջոցով՝ տեղական փոխանակման կետերը շրջանցելով։

Վերլուծության հեղինակների գնահատմամբ՝ նման մոտեցումը կարճ ժամկետում կարող է թվալ արդյունավետ, սակայն երկարաժամկետ հեռանկարում նվազեցնում է տեղական ենթակառուցվածքների նշանակությունը, մեծացնում կախվածությունը միջազգային կապուղիներից և ստեղծում խճողման կենտրոնացված կետեր։

Կարդալ ավելին

Facebook
Twitter
LinkedIn
Գլխավոր_result
Ավարտվեց 60+ անձանց թվային հմտությունների զարգացման դասընթացը
ixp_result
IXP-ները՝ ինտերնետի արագության, կայունության և մատչելիության հիմքում
Գլխավոր_result
Ավագ սերունդը բացահայտում է թվային աշխարհը․ մեկնարկել է 60+ տարիքի անձաց նոր դասընթաց
{8BB2E128-5C76-4006-A656-347AE6A8E7A6}_result
Հոր և դստեր «Փոքր ու մեծ զրույցները»՝ «Չտեսնված» փոդքասթի չորրորդ էպիզոդում
{4241E7DE-9BE5-478B-A9FF-1B50A11EC916}_result
Տեխնոլոգիանե՞ր, թե՞ Բրայլյան համակարգ. «Չտեսնված» փոդքասթի երրորդ էպիզոդը
visual-2_result
«Չտեսնված» փոդքասթ. փակ աչքերով խաղը՝ շոուդաունը և կույրերի բաց հնարավորությունները
Գլխավորպ_result
AI-ը չի փոխարինում, այլ մասնագիտական զարգացման նոր ուղիներ է բացում. Girls in ICT 2026
Փոդքասթ_result
«Չտեսնված» փոդքասթ․ մեդիաինտեգրման նոր հնարավորություններ՝ չտեսնողների և թույլ տեսնողների համար
for web-women-11_result
Կանայք ՏՏ ոլորտում․ Հայաստանը գերազանցում է համաշխարհային միջինը
Igor Mkrtumyan 87_result
Իգոր Մկրտումյանի 87-րդ տարեդարձն է
Subscribe for our newsletter.