Ինտերնետ հասարակության Հայաստան հատված

Ավարտվեց 60+ անձանց թվային հմտությունների զարգացման դասընթացը

Տասնամյակների մանկավարժական փորձը 83-ամյա Սեդա Մարգարյանի համար մասնագիտական հաջողությունների և մշտապես սովորելով երիտասարդ մնալու գրավական է եղել։ Եվ ժամանակի պահանջներին համընթաց քայլելու ցանկությամբ նա վերջին մեկ ամսվա ընթացքում մասնակցել է «Թվային հմտությունների զարգացում խոցելի խմբերի համար» դասընթացին։

«Արդեն ավելի հեշտ եմ կողմնորոշվում ինտերնետում։ Շատ հարցերի պատասխաններ եմ ստացել։ Այս դասընթացում մեզ սովորեցրին կիբեռանվտանգության պարզ կանոնները, առցանց ծառայություններից օգտվելու ձևերը։ Հիմա համացանցում անելիքներս ավելի վստահ ու անկախ եմ կազմակերպում»,- ասաց Սեդա Մարգարյանը։

Նրա հետ համակարծիք էին Internet Society Foundation-ի ֆինանսական աջակցությամբ «Ինտերնետ հասարակություն Հայաստան հատված» ՀԿ-ի նախաձեռնած դասընթացի մյուս մասնակիցները, ովքեր համալրեցին թվային միջավայրում անվտանգ և ինքնուրույն գործելու գիտելիքներն ու հմտությունները։ Հունիսի 26-ին դասընթացն ավարտվեց հավաստագրերի հանձնմամբ։

Մեկ ամիս շարունակ Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում ՝ 60+ տարիքաի ավելի քան 50 տարբեր մասնագիտությունների տեր անձինք ծանոթացան թվային անվտանգության հիմունքներին, սովորեցին ավելի վստահ օգտվել սմարթֆոններից և առցանց ծառայություններից, կիրառել հաղորդակցման հարթակները և օգտագործել արհեստական բանականության գործիքները՝ առօրյա խնդիրների լուծման համար։

Հավաստագրերի հանձնման արարողությանը «Ինտերնետ հասարակություն Հայաստան հատված» ՀԿ նախագահ Իգոր Մկրտումյանը նշեց, որ թվային կրթությունն այսօր տարիքային սահմաններ չի ճանաչում։

«Անկախ տարիքից՝ նոր գիտելիքի և հմտությունների տիրապետելու պատրաստակամությունը կարևոր է ոչ միայն անհատի, այլև ամբողջ հասարակության զարգացման համար։ Յուրաքանչյուրս մեր մասնագիտական ու անձնական փորձով կարող ենք նպաստել ընդհանուր առաջընթացին, իսկ դրա համար անհրաժեշտ է ճանաչել և կիրառել ժամանակակից տեխնոլոգիական հնարավորությունները»,- ասաց նա։

Մասնակիցների խոսքով՝ դասընթացը փոխել է ոչ միայն նրանց գիտելիքների մակարդակը, այլև վերաբերմունքը տեխնոլոգիաների նկատմամբ։ Եթե նախկինում շատերը ստիպված էին դիմել երեխաների կամ թոռների օգնությանը, ապա այսօր արդեն ավելի վստահ են օգտվում առցանց ծառայություններից, կատարում վճարումներ, որոնում անհրաժեշտ տեղեկատվությունը և ինքնուրույն կազմակերպում իրենց թվային առօրյան։

«Ինտերնետ հասարակություն Հայաստան հատված» ՀԿ խորհրդի նախագահ Վեսմիրա Հարությունյանի տեղեկացմամբ՝ կազմակերպության կողմից իրականացված նմանատիպ ծրագրերին արդեն մասնակցել է 60+ տարիքի ավելի քան 150 մարդ։

«Ծրագրերի արդյունավետությունն ու մեծ պահանջարկը մեզ պարտավորեցնում են շարունակել այս նախաձեռնությունները։ Տարբեր միջազգային և տեղական գործընկերների հետ համագործակցությամբ մենք շարունակելու ենք իրականացնել ծրագրեր, որոնք կնպաստեն Հայաստանում թվային ներառման ընդլայնմանը և տարբեր տարիքային խմբերի թվային հմտությունների զարգացմանը»,- նշեց նա։

Դասընթացին Հանրային հառուստաընկերության անդրադարձը՝ հղումով։

Facebook
Twitter
LinkedIn
internet-peering_result
Գլոբալ ISOC. նոր «peering» մոդելները կարող են խոցելի դարձնել ինտերնետի դիմակայունությունը
ixp_result
IXP-ները՝ ինտերնետի արագության, կայունության և մատչելիության հիմքում
Գլխավոր_result
Ավագ սերունդը բացահայտում է թվային աշխարհը․ մեկնարկել է 60+ տարիքի անձաց նոր դասընթաց
{8BB2E128-5C76-4006-A656-347AE6A8E7A6}_result
Հոր և դստեր «Փոքր ու մեծ զրույցները»՝ «Չտեսնված» փոդքասթի չորրորդ էպիզոդում
{4241E7DE-9BE5-478B-A9FF-1B50A11EC916}_result
Տեխնոլոգիանե՞ր, թե՞ Բրայլյան համակարգ. «Չտեսնված» փոդքասթի երրորդ էպիզոդը
visual-2_result
«Չտեսնված» փոդքասթ. փակ աչքերով խաղը՝ շոուդաունը և կույրերի բաց հնարավորությունները
Գլխավորպ_result
AI-ը չի փոխարինում, այլ մասնագիտական զարգացման նոր ուղիներ է բացում. Girls in ICT 2026
Փոդքասթ_result
«Չտեսնված» փոդքասթ․ մեդիաինտեգրման նոր հնարավորություններ՝ չտեսնողների և թույլ տեսնողների համար
for web-women-11_result
Կանայք ՏՏ ոլորտում․ Հայաստանը գերազանցում է համաշխարհային միջինը
Igor Mkrtumyan 87_result
Իգոր Մկրտումյանի 87-րդ տարեդարձն է
Subscribe for our newsletter.