Skip to main content

Ինտերնետ հասարակության Հայաստան հատված

Ավագ սերունդը բացահայտում է թվային աշխարհը․ մեկնարկել է 60+ տարիքի անձաց նոր դասընթաց

Մաթեմատիկոս, բժիշկ, մանկավարժ, գործավար, հրուշակագործ, մանկաբարձ և այլ մասնագիտությունների տեր 60+ տարիքի կանայք ու տղամարդիկ հունիսի 1-ից միացել են «Թվային հմտությունների զարգացում խոցելի խմբերի համար» դասընթացին։

Internet Society Foundation-ի ֆինանսական աջակցությամբ «Ինտերնետ հասարակություն Հայաստան հատված» հասարակական կազմակերպության նախաձեռնած ծրագրի նպատակն է աջակցել ավագ սերնդի ներկայացուցիչներին՝ համացանցում ավելի ինքնուրույն և վստահ կողմնորոշվելու, առցանց ծառայություններից անվտանգ օգտվելու և թվային գործիքների օգնությամբ իրենց առօրյան առավել արդյունավետ կազմակերպելու հարցում։

Դասընթացի մեկնարկին մասնակիցներին ողջունեց «Ինտերնետ հասարակություն Հայաստան հատված» ՀԿ խորհրդի նախագահ Վեսմիրա Հարությունյանը։

«Հասարակության զարգացման համար ավագ սերնդի մասնագիտական ներուժն ու փորձը չօգտագործելն անփույթ շռայլություն կլիներ։ Սակայն տեխնոլոգիական արագ փոփոխությունների պայմաններում շատերը դժվարանում են լիարժեք օգտվել թվային հնարավորություններից։ Տարբեր ծրագրերի միջոցով մենք փորձում ենք նպաստել, որպեսզի հատկապես ավագ սերնդի ներկայացուցիչները ձեռք բերեն թվային միջավայրում անվտանգ, ճիշտ և ինքնուրույն կողմնորոշվելու գիտելիքներ ու հմտություններ»,- նշեց նա։

Դասընթացն անցկացվում է անվճար հիմունքներով՝ Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում։ Մեկ ամսվա ընթացքում՝ հունիսի 1-ից 26-ը, կենտրոնի մասնագետները 60+ տարիքի ավելի քան 50 մասնակիցների կներկայացնեն սմարթֆոնների և համացանցի հնարավորություններից անվտանգ ու արդյունավետ օգտվելու կանոններն ու գործնական հմտությունները։

Ծրագրի ընթացքում մասնակիցները կծանոթանան թվային անվտանգության հիմունքներին, առցանց ծառայությունների օգտագործմանը, հաղորդակցման և տեղեկատվության որոնման ժամանակակից գործիքներին, ինչպես նաև այն հնարավորություններին, որոնք կարող են հեշտացնել առօրյա կյանքը։

Նախաձեռնության հեղինակները վստահ են, որ թվային գրագիտության բարձրացումը ոչ միայն օգնում է ավագ սերնդին ավելի ակտիվ և անկախ լինել, այլև հնարավորություն է տալիս նրանց ներկա լինալու և որակ հաղորդելու արդեն նոր՝ թվային միջավայրին, իրենց հարուստ մասնագիտական ու կյանքի փորձով։

Facebook
Twitter
LinkedIn
1000017746_result
Թվային տվյալների պաշտպանությունը՝ ծածկագրում
Untitled design_result
Քննարկում Եվրոպական խորհրդարանում. թվային ինքնիշխանությունը չպետք է դառնա մեկուսացում
1000017640_result
Ծածկագրման միջազգային օր․ անվտանգությունը սկսվում է տվյալների պաշտպանությունից
1000017109_result
Համայնքներում ստեղծվում են ժամանակակից ինտերնետ հասանելիության կենտրոններ
Գրադարան am_result
Շնորհավոր Գրադարանավարի օրը
WhatsApp Image 2026-08-24 at 21.07
Գրադարանները՝ համայնքների թվային զարգացման կենտրոններ․ Սյունիքում ամփոփվել է մեկամյա ծրագիրը
photo_2026-10-01 11.09
Թվային աշխարհը բաց է բոլոր սերունդների համար՝ հոկտեմբերի 1-ը Տարեցների միջազգային օր
20260919_181732_result
ArmSIG 2026-ը՝ մասնակիցների դիտարկումներով
glxavor-1_result
ArmSIG 2026-ն Ալավերդիում համախմբեց թվային գրագիտությամբ և անվտանգությամբ հետաքրքրված անձանց
Ավելի անվտանգ_result
Ավելի անվտանգ ինտերնետ. մեկնարկել է գլոբալ ISOC-ի նոր նախաձեռնությունը
Subscribe for our newsletter.