Skip to main content

Ինտերնետ հասարակության Հայաստան հատված

Ինտերնետի ապագան՝ համագործակցության միջոցով․ IGF-ը միավորում է բոլորին

Ինտերնետ կառավարման առաջին համաժողովը հրավիրելու մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանի հայտարարությունը հրապարակվեց 2006-ի հուլիսի 18-ին։ Նախորդել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված՝ ինտերնետի կառավարման հարցերի շուրջ բազմաշահառու երկխոսության հարթակ ձևավորելու առաջարկը։ Հեղինակն Ինտերնետի կառավարման աշխատանքային խմումբն էր (Working Group on Internet Governance, WGIG)։ Արդյունքում 2005-ին՝ ՄԱԿ-ի հովանու ներքո, Թունիսում տեղի ունեցած Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթնաժողովում (WSIS) ստեղծվեց Ինտերնետ կառավարման համաժողովը (Internet Governance Forum, IGF)։

IGF-ի նպատակն ի սկզբանե ինտերնետի կառավարումը ներառական և արձագանքվող դարձնելն է՝ միավորելով պետություններին, մասնավոր հատվածին, տեխնիկական ու ակադեմիական համայնքներին և քաղաքացիական հասարակությանն ինտերնետի զարգացման, անվտանգության, հասանելիության և թվային քաղաքականության հարցերը քննարկելու համար։ Համաժողովը պարտադիր որոշումներ չի ընդունում, սակայն քննարկումներն ու առաջարկությունները կարող են նպաստել ազգային և միջազգային քաղաքականությունների մշակմանը։

IGF-ի աշխատանքն ընդգրկում է համաշխարհային, տարածաշրջանային և ազգային մակարդակները։ Համաշխարհային համաժողովն ամեն տարի անցկացվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հովանու ներքո՝ հյուրընկալող երկրի աջակցությամբ։ Դրան զուգահեռ տարբեր երկրներում և տարածաշրջաններում գործում են ազգային ու տարածաշրջանային նախաձեռնություններ, որոնք քննարկում են տեղական խնդիրները և դրանց լուծման փորձը ներկայացնում ավելի լայն հարթակներում։ Այս ցանցի նպատակը տարբեր երկրների շահառուների միջև համագործակցության զարգացումն ու թվային քաղաքականության շուրջ երկխոսության ընդլայնումն է։

Հայաստանը IGF-ի ազգային նախաձեռնությանը միացել է 2015-ի սեպտեմբերի 7-8-ին՝ Ինտերնետ կառավարման առաջին հայաստանյան համաժողովը՝ ArmIGF-ը Երևանում անցկացնելով։ Օրակարգում էին ինտերնետի բազմաշահառու կառավարման մոդելը, «.հայ» դոմենը, «Համընդհանուր ընդունում» համաշխարհային շարժումը, կիբեռանվտանգությունը, ցանցային չեզոքությունը, երեխաների անվտանգությունը համացանցում և ինտերնետի ազդեցությունը փոքր ու միջին բիզնեսի զարգացման վրա։

Ներկայում ավելի քան 175 երկիր և տարածաշրջան ստեղծել է ազգային, տարածաշրջանային կամ երիտասարդական IGF նախաձեռնություններ։ Իսկ 2026-ի պաշտոնական նյութերում նշվում է այդ ցանցի ավելի քան 180 նախաձեռնության մասին, որնցից է նաև նոյեմբերի 6-ին Երևանում կայանալիք 11-րդ ArmIGF-ը։

Օրակարգում արհեստական բանականության պատասխանատու կիրառման, տվյալների պաշտպանության, թվային վստահության, ինտերնետի բազմաշահառու կառավարման և թվային աշխարհի այլ արդիական հարցեր են։

Հայաստանի մասնակցությունը IGF նախաձեռնություններին կարևոր է տեղի խնդիրները միջազգային քննարկումների հետ կապելու, փորձի փոխանակման և տարածաշրջանային թվային համագործակցության զարգացման տեսանկյունից։ Համաժողովի արժեքը ոչ միայն քննարկվող թեմաներն են, այլև տարբեր շահառուների մասնակցությամբ լուծումներ որոնելու հնարավորությունը՝ համացանցը բաց, անվտանգ, հասանելի և հասարակության կարիքներին համապատասխան զարգացնելու համար։

Facebook
Twitter
LinkedIn
6F424482-5FD8-4C19-8D53-0986BCF02418_result
Բազմաշահառու կառավարում․ ովքեր և ինչպես են որոշում ինտերնետի ապագան
9C7C472F-0B7D-496C-A467-E20BB5B482D3_result
Միասնական և կապակցված ինտերնետ․ համաշխարհային կապից մինչև Հայաստանի թվային հնարավորություններ
Էլեկտրամատակարարում_20261028_155359_0000_result
Կրիտիկական ենթակառուցվածքներ. համակարգերի դիմակայությունն ու ազգային անվտանգությունը
1000017746_result
Թվային տվյալների պաշտպանությունը՝ ծածկագրում
Untitled design_result
Քննարկում Եվրոպական խորհրդարանում. թվային ինքնիշխանությունը չպետք է դառնա մեկուսացում
1000017640_result
Ծածկագրման միջազգային օր․ անվտանգությունը սկսվում է տվյալների պաշտպանությունից
1000017109_result
Համայնքներում ստեղծվում են ժամանակակից ինտերնետ հասանելիության կենտրոններ
Գրադարան am_result
Շնորհավոր Գրադարանավարի օրը
WhatsApp Image 2026-08-24 at 21.07
Գրադարանները՝ համայնքների թվային զարգացման կենտրոններ․ Սյունիքում ամփոփվել է մեկամյա ծրագիրը
photo_2026-10-01 11.09
Թվային աշխարհը բաց է բոլոր սերունդների համար՝ հոկտեմբերի 1-ը Տարեցների միջազգային օր
Subscribe for our newsletter.