Skip to main content

Ինտերնետ հասարակության Հայաստան հատված

Հայաստանում ֆիքսված կապի միայն 21%-ն է ապահովում 100 Մբիթ/վրկ կամ ավելի արագություն՝ ԵՄ-ի 72%-ի համեմատ

Հայաստանի տարածքի գրեթե 100%-ն այսօր ապահովված է բջջային ինտերնետով, ինչը չի նշանակում, թե երկրի բոլոր բնակիչներն ունեն արագ և հուսալի կապ։ Մինչդեռ թվային ծառայությունների, հեռավար աշխատանքի, առցանց կրթության և ԱԲ կիրառության ընդլայնումը պահանջում է նոր սերնդի լայնաշերտ ցանցեր։ Այս մասին նոյեմբերի 6-ին Երևանում անցկացված ArmIGF2026-ում խոսել է Համաշխարհային բանկի թվայնացման մասնագետ Հիմմաթ Սինգ Սանդհուն։

Նրա ելույթի հիմքում Հայաստանում լայնաշերտ կապի ենթակառուցվածքների ուսումնասիրությունն էր։ Սանդհուի խոսքով՝ կարևոր է տարբերել ինտերնետի հասանելիությունը դրա որակից։ Օրինակ՝ առցանց տեսազանգի համար մեկ համակարգչին անհրաժեշտ է առնվազն 25 Մբիթ/վրկ արագություն, իսկ ամբողջ դպրոցում միաժամանակյա առցանց դասերի համար պահանջվում է գիգաբիթային կապ։ Հետևաբար, ենթակառուցվածքները պետք է ոչ միայն ապահովեն այսօրվա պահանջները, այլև հնարավոր լինի արդիականացնել դրանք՝ առանց ամբողջ ցանցը վերակառուցելու։

Ուսումնասիրության տվյալներով՝ Հայաստանի տնային տնտեսությունների մոտ 68%ն ունի ֆիքսված լայնաշերտ ինտերնետ։ Ֆիքսված կապերի մեծ մասն օպտիկամանրաթելային է, սակայն բարձր արագությամբ փաթեթներից օգտվողների թիվը համեմատաբար քիչ է։ ՀԲ-ի տվյալներով՝ ֆիքսված կապերի միայն 21%-ն է ապահովում 100 Մբիթ/վրկ կամ ավելի արագություն, մինչդեռ Եվրամիության միջին ցուցանիշը 72%-է։ Այս տարբերությունը ցույց է տալիս, որ խնդիրը միայն ցանցի առկայությունը չէ․ կարևոր է նաև, որ մարդիկ կարողանան օգտվել ավելի արագ կապից։

Ուսումնասիրության ընթացքում վերլուծվել է նաև Ookla հարթակում չորս տարվա ընթացքում կատարված շուրջ 6 միլիոն արագաչափման արդյունք։ Դրանց ավելի քան 20%-ն արձանագրել է 100 Մբիթ/վրկ կամ ավելի արագություն։ Սանդհուի խոսքով՝ Հայաստանում դեռ կան բնակավայրեր, որտեղ օպտիկամանրաթելային կապը հասնում է մինչև վերջին կետը, բայց բացակայում է հիմնական ցանցին միացնող անհրաժեշտ ենթակառուցվածքը։

ՀԲ-ի տվյալներով՝ Հայաստանի 220 գյուղերում ֆիքսված լայնաշերտ ցանց չկա։ Դրանցից 191-ը ներառված է ցամաքային ենթակառուցվածքով, իսկ 29-ը՝ արբանյակային լուծումներով կապի ապահովման ծրագրում։ Ցամաքային ենթակառուցվածքներով կապի տարածքում ընդգրկված է 20,646 տնային տնտեսություն և 29 հանրային հաստատություն։ Դրանք հիմնականում հեռավոր, սակավաբնակ և բարդ՝ լեռնային կամ սողանքային տեղանքով բնակավայրեր են, հատկապես Սյունիքում (66)  ու Լոռիում (51)։

Նախնական գնահատմամբ՝ այս բնակավայրերում կապի ենթակառուցվածքների զարգացումը կարող է պահանջել շուրջ 23,6 միլիոն դոլարի ներդրում։ Շուրջ 11 միլիոն դոլարը կարող է լինել պետական աջակցություն, 12,5 միլիոնը՝ օպերատորների և տեղական գործընկերների համաֆինանսավորում։ Սա նախնական գնահատմամբ է հաշվարկվել՝ դեռևս հաստատված ներդրումային ծրագիր չէ։ ՀԲ մասնագետի խոսքով՝ հեռավոր բնակավայրերում օպերատորների ներդրումների վերադարձը կարող է երկար տարիներ պահանջել, ուստի անհրաժեշտ է պետական աջակցության և մասնավոր հատվածի մասնակցություն։

Սանդհունը նաև նշել է, որ ծախսերի նվազեցման համար կարևոր են ենթակառուցվածքների համատեղ օգտագործման, հենասյուներին ու խողովակաշարերին հասանելիության և շինարարական թույլտվությունների տրամադրման հստակ կանոնները։

ՀԲ-ի մասնագետն անդրադարձել է նաև Հայաստանը տարածաշրջանային թվային կապի կենտրոն՝ այսպես կոչված, «Թվային միջանկյալ միջանցք» դարձնելու հնարավորություններին։ Ինչը ենթադրում է տարբեր ուղղություններով միջազգային կապուղիների զարգացում, տվյալների կենտրոնների և ԱԲ հաշվարկային հզորությունների ստեղծում և թվային ծառայությունների շուկայի ընդլայնում։

Ըստ նրա՝ Հայաստանի թվային զարգացումը պետք է հիմնվի ոչ միայն կապի ծածկույթի ընդլայնման, այլև արագության, հուսալիության, մատչելիության և անվտանգության վրա։ Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է համատեղել ենթակառուցվածքային ներդրումները, հստակ կարգավորումները, մասնավոր հատվածի մասնակցությունն ու թվային գրագիտության զարգացումը։

Facebook
Twitter
LinkedIn
Գլխավոր_result
YouthIGF Armenia2026. երիտասարդներին կոչ արեցին ստեղծել AI-ով, մտածել ինքնուրույն
Գլխավոր_result
ԱԲ-ն կդառնա՞ պետական վերահսկողության գործիք․ Հայաստանի և տարածաշրջանի ռիսկերը
Գլխավոր_result
Արհեստական բանականությունը հեշտացնում է աշխատանքը, բայց չի կարող փոխարինել մարդուն
Գլխավոր_result
Թվային Հայաստանի զարգացումը պահանջում է կապի ենթակառուցվածքների արդիականացում և հավասար հասանելիություն
Գլխավոր_result_
Կրիտիկական ենթակառուցվածքների անվտանգությունը պետք է հաշվի առնել դեռևս համակարգերի նախագծման փուլում
Գլխավոր_result
ԱԲ համակարգերը պետք է լինեն թափանցիկ, բացատրելի և տվյալների որակին համապատասխան
Գլխավոր_result
Արհեստական բանականությունից մինչև թվային վստահություն․ քննարկվել են ինտերնետի զարգացման մարտահրավերները
ArmIGF պատմություն_result
Ինտերնետի ապագան՝ համագործակցության միջոցով․ IGF-ը միավորում է բոլորին
6F424482-5FD8-4C19-8D53-0986BCF02418_result
Բազմաշահառու կառավարում․ ովքեր և ինչպես են որոշում ինտերնետի ապագան
9C7C472F-0B7D-496C-A467-E20BB5B482D3_result
Միասնական և կապակցված ինտերնետ․ համաշխարհային կապից մինչև Հայաստանի թվային հնարավորություններ
Subscribe for our newsletter.