Skip to main content

Ինտերնետ հասարակության Հայաստան հատված

Ինտերնետ կառավարման հայկական դպրոցը՝ Արմավիրի մարզում

ArmSIG-2024–ն  անցկացվեց «Ինտերնետ եւ նոր զարգացումներ. Աշխատաշուկայի թրենդները» խորագրի ներքո՝ սեպտեմբերի 25-ին եւ 26-ին, Արմավիրում։ Նախորդ տարի կայացել էր Սպիտակում։

Նպատակը հանրության եւ հատկապես մարզերի բնակչության թվային գրագիտության, տեղեկատվական անվտանգության մակարդակի բարձրացումն է։Կրթական այս նախաձեռնության շրջանակում ոլորտի հայտնի մասնագետներն ու փորձագետները՝ Հայաստանից եւ արտերկրից, Արմավիրի շուրջ 50 բնակչի ներկայացրին ինտերնետ կառավարմանն առնչվող տարբեր ուղղությունների զարգացումները, ՏՏ ոլորտի միջազգային կրթաթոշակային ծրագրերին, տեղական ու գլոբալ համաժողովներին մասնակցելու կարգը։

«Կիբեռանվտանգության, անձնական տվյալների պաշտպանության հիմունքների մասին հանրությանը իրազեկելով՝ փորձում ենք մարդկանց ներկայությունը համացանցում ավելի արդյունավետ ու անվտանգ դարձնել։ Ցույց ենք տալիս թվային ռեսուրսները նպատակային կիրառելու հնարավորությունները»,-նշեց «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ խորհրդի նախագահ Վեսմիրա Հարությունյանը։

Հայաստանը, ի դեմս «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ի, 2017-ից միացել է Ինտերնետ կառավարման դպրոցների (SIG) համաշխարհային նախաձեռնությանը, որի շրջանակում «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի աջակցությամբ արդեն 8-րդ անգամ կազմակերպում է ArmSIG։ Դպրոցը մինչ այսօր ունեցել է ավելի քան 300 մասնակից՝ տարբեր մասնագիտական ու տարիքային խմբերից։

Facebook
Twitter
LinkedIn
1000017746_result
Թվային տվյալների պաշտպանությունը՝ ծածկագրում
Untitled design_result
Քննարկում Եվրոպական խորհրդարանում. թվային ինքնիշխանությունը չպետք է դառնա մեկուսացում
1000017640_result
Ծածկագրման միջազգային օր․ անվտանգությունը սկսվում է տվյալների պաշտպանությունից
1000017109_result
Համայնքներում ստեղծվում են ժամանակակից ինտերնետ հասանելիության կենտրոններ
Գրադարան am_result
Շնորհավոր Գրադարանավարի օրը
WhatsApp Image 2026-08-24 at 21.07
Գրադարանները՝ համայնքների թվային զարգացման կենտրոններ․ Սյունիքում ամփոփվել է մեկամյա ծրագիրը
photo_2026-10-01 11.09
Թվային աշխարհը բաց է բոլոր սերունդների համար՝ հոկտեմբերի 1-ը Տարեցների միջազգային օր
20260919_181732_result
ArmSIG 2026-ը՝ մասնակիցների դիտարկումներով
glxavor-1_result
ArmSIG 2026-ն Ալավերդիում համախմբեց թվային գրագիտությամբ և անվտանգությամբ հետաքրքրված անձանց
Ավելի անվտանգ_result
Ավելի անվտանգ ինտերնետ. մեկնարկել է գլոբալ ISOC-ի նոր նախաձեռնությունը
Subscribe for our newsletter.