GeoIGF և GeoNOG

ԻՀ ՀԿ անդամները մասնակցեցին վրացական ինտերնետ կառավարման GeoIGF և GeoNOG համաժողովներին,որոնք տեղի ունեցան նոյեմբերի 13-ին Թբիլիսիում:

Վահան Հովսեփյանը ներկայացավ բացման խոսքով, իսկ Քրիստինե Գյոնջյանը մասնակցեց «Լայնաշերտ ինտերնետի զարգացման միտումները» թեմայով պանելային քննարկմանը՝ ներկայացնելով Հայաստանի Ինտերնետ ծածկույթը, զարգացման վերաբերյալ ներկայիս տվյալները և միտումները:

Համաժողովներին ակտիվ մասնակցություն ունեցավ նաև ԻՀ ՀԿ վարչության անդամ՝ «Արփինետ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Արմեն Մուրադյանը:

Համաժողովների տեսագրությունները կարող եք դիտել՝ http://geoigf.ge/en/