Ինտերնետ հասարակության Հայաստան հատված

Գրադարանների թվային զարգացման ծրագիրը մեկնարկեց Սյունիքում

Սյունիքի մարզի 15 գրադարաններում «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ն առաջիկա մեկ տարում կիրականացնի «Գրադարանների թվային զարգացում․ ինտերնետ հասանելության կենտրոններ համայնքներում» ծրագիրը։

Օրերս ծրագրի մեկնարկը տրվեց Գորիսում՝ գրադարանավարների համար նախատեսված դասընթացով, որը մեկտեղեց Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի և հարակից համայնքների գրադարանների ավելի քան 35 ներկայացուցիչների։

Միջոցառման ընթացքում գրադարանների թվայնացման խնդիրներն ու հնարավորությունները ներկայացրեց ծրագրի համակարգող, ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի գիտական ղեկավար Տիգրան Զարգարյանը։ Նա անդրադարձավ միջազգային փորձին՝ նշելով, որ Հայաստանի գրադարանների առաջիկա քայլերը պետք է ուղղվեն ոչ միայն տեխնիկական հագեցվածությանը, այլև թվային կրթության զարգացմանը․

«Գրադարանը համայնքի կրթական և մշակութային կենտրոն է, իսկ թվայնացումը հնարավորություն է տալիս այս դերը նոր մակարդակի բարձրացնելու՝ ընդլայնելով գիտելիքի հասանելիությունը և համայնքային կապերը», — նշեց Տիգրան Զարգարյանը։

«Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ նախագահ Իգոր Մկրտումյանն էլ իր հերթին ընդգծեց գրադարանների զարգացման ու վերափոխման գործում աշխատակիցների պատրաստակամության և թվային գրագիտության կարևորությունը։

Նա մասնավորապես նշեց. «Կուտակած ու թարմացվող գիտելիքը ժամանակակից մատուցում է ենթադրում։ Վստահ ենք ձեր կողմից նույնպես կա դրա պահանջվածության գիտակցումը։ Այդ գործում մեր կազմակերպությունը կաջակցի մասնագիտական ու տեխնիկական առումով»։

Գրադարանները բնակչության տարբեր խմբերի կարիքներին հարմարեցված ժամանակակից թվային կենտրոնների վերածելու նպատակով ձեռնարկված այս ծրագրով նախատեսվում է գրադարանների տեխնիկական հագեցում, աշխատակիցների վերապատրաստում և թվային ծառայությունների ներդրում, ինչը կնպաստի Սյունիքի համայնքների տեղեկատվական ներառմանն ու կայուն զարգացմանը։

Facebook
Twitter
LinkedIn
ChatGPT Image 9 Feb 2026, 13_08_04_result
Անվտանգ ինտերնետը սկսվում է յուրաքանչյուրիս պատասխանատու վարքագծից՝ 10 կարևորագույն քայլ
Safer Internet Day_result
Անվտանգ ինտերնետի օր. ավելի քան 180 երկիր՝ մեկ թվային ուղերձի շուրջ
IMG_4769_result
Մեկնարկեց գրադարանավարների վերապատրաստման առցանց դասընթացը
տարեցներ2_result
ChatGPT-ից մինչև առցանց ծառայություններ․ տարեցներն ամրապնդում են թվային հմտությունները
ArmeniaChapter
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
glxavor
Գրադարանների թվային կառավարում. Սյունիքում տեխնիկապես համալրվել է 4 գրադարան
eldeducation_result
Տարեցների համար սկսվեց թվային հմտությունների զարգացման դասընթացը
Գլխավոր_result
Կրիպտոարժույթ, բլոկչեյն, թվային դրամապանակ՝ ֆինանսական ազատությո՞ւն, թե՞ նոր ռիսկեր
photo_2025-11-26 14.30
Աշխարհի բնակչության կեսից ավելին արդեն կիրառում է թվային դրամապանակ
Գլխավոր_result
Ֆինանսական նոր իրականություն են ձևավորում թվային բանկերը. YouthIGF Armenia2025
Subscribe for our newsletter.