Գրադարանների թվայնացումը դրանց աշխատանքն ավելի արդյունավետ կազմակերպելու հնարավորություն է

Լոռու մարզի երեք գրադարաններ, մասնավորապես՝ Սպիտակի քաղաքային գրադարանը, Լոռու մարզային գրադարանը եւ Վանաձորի գրադարանների կենտրոնացված համակարգն օրերս համալրվել են եւս 4-ական համակարգիչներով։

«Համակարգիչների առկայությունը, ինտերնետի հասանելիությունը մասնաճյուղերի եւ այցելուների հետ մեր աշխատանքն ավելի արդյունավետ կազմակերպելու հնարավորություն տվեցին։ Սրանք մեր ընթերցողների շրջանակն ընդլայնելուն նպաստող կարեւոր գործոններ են, որոնք ապահովեց «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ն»,- նշեց «Վանաձորի գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ-ի տնօրեն Մանե Մուրադյանը։

Գրադարանների էլեկտրոնային կառավարման եւ տեխնիկական վերազինման ծրագրերն իրականացնում է «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» հասարակական կազմակերպությունը՝ Ինտերնետ հասարակության հիմնադրամի (ISF) աջակցությամբ։

Նպատակը, գրադարանները համայնքային ինտերնետ-կենտրոնների վերափոխմամբ, դրանք արդիականացնելն ու մարզերի բնակիչների համար համացանցի կրթական ռեսուրսներից օգտվելու հնարավորություն ստեղծելն է։

Բացի համակարգիչների տրամադրումից, ծրագրերում ընդգրկված են նաեւ լայնաշերտ ինտերնետ կապի ապահովումը, WiFi-երթուղիչների տեղադրումը, գրադարանային կառավարման էլեկտրոնային համակարգերի ներդրումը, ինչպես նաեւ կադրերի վերապատրաստման դասընթացները։

Ծրագրի շրջանակում ԻՀՀՀ ՀԿ-ն արդեն աշխատել է Լոռու մարզի 14 գրադարանների հետ։ Աշխատանքներն ընթացքի մեջ են Կոտայքի մարզի 15 գրադարաններում, իսկ Սյունիքի մարզում կմեկնարկեն 2025 թվականի հոկտեմբերին ու կիրականացվեն մեկ տարում։

Facebook
Twitter
LinkedIn
Գլխավոր_result
Անձնական տվյալների պաշտպանությունը սկսվում է ուժեղ գաղտնաբառից և յուրաքանչյուրի պատասխանատու մոտեցումից
Գլխավոր_result
Ջերմուկը «Մարզերի գրադարանների վերափոխում» ծրագրի հերթական կայանն է
Գլխավոր 3_result
Արհեստական բանականություն՝ մարդկային ստեղծագործության գործիք. դասընթաց Ջերմուկում
գլխավոր 2_result
Ջերմուկում անցկացվեց IT դասընթաց «Աղջիկները ՏՀՏ-ում» արշավի շրջանակում
Գլխավոր 1_result
Ներկայացնում են լրատվամիջոցները՝ «Տարեցների կիբեռանվտանգության և տեխնոլոգիական հմտությունների բարելավում»
chapter-post_result
Գործընկերային ջանքերը շարունակվել են. 2024-ի ամփոփումը
poster-17_result
Համացանցի վստահելիության խոչընդոտները և դրանց լուծումները՝ INTERNET SOCIETY – ի անդրադարձը
գլխավոր
Տարեցների կրթական նոր ծրագիր․ ինտերնետն ու սոցիալական ցանցերը՝ առանց վախի
Գլխավոր
Մեկնարկեց «Տարեցների կիբեռանվտանգության և տեխնոլոգիական հմտությունների բարելավում» կրթական ծրագիրը
Igor-bday
Նշվում է Իգոր Մկրտումյանի 86-րդ տարեդարձը
Subscribe for our newsletter.