Ինտերնետ հասարակության Հայաստան հատված

Թվային դրամապանակներից մինչև կրիպտո․ YouthIGF Armenia 2025

Թվային աշխարհում արժույթը թվային է, դրամապանակը՝ առցանց, գործարքներն ու փոխանցումներն՝ արագ, առանց ժամային գոտիների և աշխարհագական սահմանափակումների։

Այս մասին խոսվեց նոյեմբերի 20-ին Երևանում կայացած Ինտերնետ կառավարման հայաստանյան երիտասարդական համաժողովում՝ YouthIGF Armenia – ում։   

«Թվային ֆինանսներ ռիսկեր և հնարավորություններ» խորագրով YouthIGF Armenia2025 համաժողովը նախաձեռնել էին «Ինտերնետ հանրություն» և «Ինտերնետ հասարակություն Հայաստան հատված» ՀԿ-ները։

«Մեր խնդիրը երիտասարդների համար ինտերնետ կառավարման գլոբալ գործընթացները խորությամբ հասկանալու և դրանց ձևավորմանն ու զարգացմանը մասնակցելու միջավայր ստեղծելն է», – նշեց  YouthIGF Armenia -ի համակարգող Ելենա Հարությունյանը։

Փորձագետները ներկայացրեցին թվային ֆինանսական ծառայությունների զարգացումները, ստեղծվող նոր հնարավորությունները և դրանց հետ զուգորդվող կիբեռանվտանգության մարտահրավերները, որոնք առաջ են գալիս նոր թվային միջավայրում։ Բանախոսներն անդրադարձան չորս հիմնական թեմայի.

  • «Քո ֆինանսները՝ քո հեռախոսում թվային բանկեր և դրամապանակներ» – բանախոս՝ Արմեն Վիրաբյան, Easy Pay-ի ֆինանսական գծով տնօրեն,
  • «Թվային արժույթներ. կրիպտո՝ նոր փողի նոր աշխարհը» – բանախոս՝ Էդուարդ Ավետիսյան, «Բիթքոին Արմենիա» ընկերության հիմնադիր,
  • «Կիբեռանվտանգություն թվային ֆինանսներում պաշտպանվելով նոր սպառնալիքներից» – բանախոս՝ Վիգեն Առուշանյան, Coinplus կրիպտո դրամապանակի հիմնադիր,
  • «Ժամանակ հատկացրեք ձեր լավագույն ներդրողներին» – բանախոս՝ Գուրգեն Այվազյան, Ամերիաբանկի ֆինանսական շուկաների գլխավոր վերլուծաբան ։

Համաժողովին մասնակցեց ավելի քան 70 ուսանող՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական,  Հայաստանի ազգային ագրարային, Հայաստանի եվրոպական, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարաններից և Արարատի պետական բժշկական ու Էջմիածնի Վ. Համազասպյանի անվան պետական քոլեջներից։

Facebook
Twitter
LinkedIn
Գլխավորպ_result
AI-ը չի փոխարինում, այլ մասնագիտական զարգացման նոր ուղիներ է բացում. Girls in ICT 2026
Փոդքասթ_result
«Չտեսնված» փոդքասթ․ մեդիաինտեգրման նոր հնարավորություններ՝ չտեսնողների և թույլ տեսնողների համար
for web-women-11_result
Կանայք ՏՏ ոլորտում․ Հայաստանը գերազանցում է համաշխարհային միջինը
Igor Mkrtumyan 87_result
Իգոր Մկրտումյանի 87-րդ տարեդարձն է
IMG_8691_result
Արհեստական բանականությունը բժշկության մեջ․ հնարավորություններ, սահմանափակումներ և պատասխանատվություն
glxavor_photo_2026-03-13 12.52
Ինտերնետ կառավարման և DNS համակարգի զարգացման խնդիրները՝ ICANN85-ի օրակարգում
2026-03-06 18.03
WSIS+20-ը վերահաստատել է՝ ինտերնետի կառավարումը պետք է հիմնված լինի բազմաշահառու մոդելի վրա
1000052388_result
«Չտեսնված» փոդքասթ. նպաստելով հատուկ կարիքներով անձանց մեդիաինտեգրմանը»
photo_2026-03-02 18.44
«Արագած» համակարգիչը․ երբ 28-ամյա Մերգելյանն ու Հայաստանը մտան մեծ տեխնոլոգիական խաղի մեջ
Կայքի համար - 10_result
Գրադարանները՝ թվային վերափոխման ճանապարհին․ ինչպիսի ապագա կունենան դրանք
Subscribe for our newsletter.