Ինտերնետ հասարակության Հայաստան հատված

Թվային Հայաստանը եւ .am30-ը. քննարկվել են համացանցի կառավարման խնդիրները

Ինչպե՞ս պետք է Հայաստանն առաջնորդվի տարածաշրջանային զարգացումներում՝ թվային աշխարհում իր տեղն ու հաստատուն դիրքն ապահովելու համար։ Որո՞նք են կիբեռանվատանության մարտահրավերները, որոնց մեր հասարակությունը դիմակայելու է առաջիկայում։

Այս հարցերն են դարձել «Ինտերնետ կառավարման հայաստանյան 9-րդ համաժողովի» (ArmIGF 2024) քննարկումների հիմնական առանցքը։

Ամենամյա այս միջոցառումը կազմակերպել էին «Ինտերնետ կառավարման հայաստանյան համաժողով» միջգերատեսչական խումբը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, «Ինտերնետ հանրություն» եւ «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ները։ Միջոցառման կազմակերպմանը աջակցել էին ԻՀՀԿ միջազգային գործընկերները եւ Ucom ընկերությունը։ Մասնակցում էին հասարակական եւ բիզնես կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոլոտի հայտնի մասնագետներ։

Բացման հանդիսավոր արարողությանը ներկաներին ողջունել եւ համաժողովին արդյունավետ ընթացք է մաղթել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գեւորգ Մանթաշյանը։

«Մենք համարում ենք, որ ինտերնետ տիրույթը պետք է լինի այն տարածքը, որտեղ մարդիկ կկարողանան արտահայտվել եւ զգալ իրենց շատ ապահով։ Մեր թվայնացման օրակարգում անչափ կարեւորում ենք կիբեռպաշտպանության առումով մի քանի քայլ առաջ լինելը եւ թվային լուծումներ նախագծելիս՝ կիբեռանվտանգ միջավայր ապահովելը»,-նշել է նա՝ ընդգծելով նաեւ ԱԲ-ի եւ այլ առաջավոր տեխնոլոգիաների կիրառմամբ ապատեղեկատվության տարածման պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքների, ինչպես նաեւ ինտերնետի ազատ եւ արժեքահեն կառավարման կարեւորությունը։

«Արդեն 9-րդ անգամ նախաձեռնելով IGF-ը՝ համոզվել ենք, որ ինտերնետ կառավարման խնդիրներով զբաղվող ու բոլոր կողմերին միավորող այս հարթակը լայնածավալ համագործակցության հիմք է ստեղծում։ Թվային զարգացման այս հանգրվանում, երբ «Ինտերնետ հանրությունը» եւ մեր երկիրը ներկայացնող .am դոմենը նշում են իրենց 30-րդ տարեդարձը, ուրախությամբ արձանագրում ենք մի շարք ձեռքբերումներ։ Դրանք արդեն իսկ լայն հանրությանը կրթվելու եւ տնտեսապես զարգանալու, ինչպես նաեւ բարօրության հասնելու հնարավորություն են ստաղծել։ Ժամանակն է նախանշելու հաջորդ տասնամյակների անելիքները»,-ողջույնի խոսքում նշել է «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի նախագահ Իգոր Մկրտումյանը։

Համաժողովում ողջույնի խոսքով հանդես է եկել նաեւ Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան նորին գերազանցություն պրն. Ջոն Գալագերը՝ նշելով, որ թվային աշխարհի մարտահրավերները համատեղ հաղթահարելը լավագույն լուծումն են հասարակությունների առաջընթացն ապատովելու համար։

«Ucom-ում մենք համոզված ենք, որ ինտերնետի անվտանգությունն անհրաժեշտություն է նոր թվային իրականության մեջ, որտեղ յուրաքանչյուր օգտատեր պիտի հնարավորություն ունենա վստահորեն օգտվել իրեն առաջարկվող ծառայություններից։

Թվայնացումը շատ կարեւոր է, սակայն այն ունի նաեւ որոշակի ռիսկեր, որոնց դիմակայելու համար մեզ անհրաժեշտ են ինչպես տեխնոլոգիական լուծումներ, այնպես էլ համագործակցություն եւ պատասխանատվություն՝ ապահովելու օգտատերերի անվտանգությունն ու վստահությունը», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Փոխել մարդկանց մտածելակերպը, զարգացնել թվային գրագիտությունը, ստեղծել նոր սերնդի տնտեսություն եւ ենթակառուցվածքներ, կատարել անհրաժեշտ փոփոխություններ հասարակական եւ կառավարման օղակներում։ Թվային դարաշրջանում փոքր երկրների համար թռիչքային աճի հնարավորություններն այս ճանապարհով են անցնում, ինչի լավագույն օրինակներ կան միջազգային ասպարեզում։

Համաժողովն այս առումով եւս ներկայացուցչական էր։ Իրենց փորձով կիսվեցին ոլորտի առաջատար մասնագետներ ԱՄՆ-ից, Էստոնիայից, Հոլանդիայից, Ռուսաստանից, Սերբիայից, Ուզբեկստանից եւ Վրաստանից։

Facebook
Twitter
LinkedIn
ChatGPT Image 9 Feb 2026, 13_08_04_result
Անվտանգ ինտերնետը սկսվում է յուրաքանչյուրիս պատասխանատու վարքագծից՝ 10 կարևորագույն քայլ
Safer Internet Day_result
Անվտանգ ինտերնետի օր. ավելի քան 180 երկիր՝ մեկ թվային ուղերձի շուրջ
IMG_4769_result
Մեկնարկեց գրադարանավարների վերապատրաստման առցանց դասընթացը
տարեցներ2_result
ChatGPT-ից մինչև առցանց ծառայություններ․ տարեցներն ամրապնդում են թվային հմտությունները
ArmeniaChapter
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
glxavor
Գրադարանների թվային կառավարում. Սյունիքում տեխնիկապես համալրվել է 4 գրադարան
eldeducation_result
Տարեցների համար սկսվեց թվային հմտությունների զարգացման դասընթացը
Գլխավոր_result
Կրիպտոարժույթ, բլոկչեյն, թվային դրամապանակ՝ ֆինանսական ազատությո՞ւն, թե՞ նոր ռիսկեր
photo_2025-11-26 14.30
Աշխարհի բնակչության կեսից ավելին արդեն կիրառում է թվային դրամապանակ
Գլխավոր_result
Ֆինանսական նոր իրականություն են ձևավորում թվային բանկերը. YouthIGF Armenia2025
Subscribe for our newsletter.