Skip to main content

Ինտերնետ հասարակության Հայաստան հատված

Թվային տվյալների պաշտպանությունը՝ ծածկագրում

Բոլոր ժամանակներում էլ տվյալների տիրապետումը համարվել ու համարվում է այս կամ այն չափի իշխանության հասնելու նախապայման, հետևաբար, և պահպանության ենթակա նյութ։ Իսկ թվային աշխարհում տեղեկության փոխանցումը՝ լինի բարեկամին գրած պարզ հաղորդագրություն, թե լայն նշանակության բովանդակություն, կարող է հասանելի դառնալ ոչ միայն իրական հասցեատիրոջը, այլ հազար ու մի չարկամ ծրագիր հղացած կիբեռհանցագործի։ Այդ հավանականությունը զրոյականացնելու համար կիրառվում են անվտանգության տարբեր միջոցներ, այդ թվում՝ ծածկագրումը (Encryption)։

Ծածկագրումը տեղեկատվության պաշտպանության տեխնոլոգիա է, որի միջոցով տվյալները հատուկ ալգորիթմների և գաղտնաբանալիների օգնությամբ վերածվում են անհասկանալի տեղեկատվության։ Առանց համապատասխան բանալու դրանք կարդալը կամ օգտագործելը դժվար կամ անհնար է։

Ծածկագրումը պաշտպանում է օգտատիրոջ անձնական տվյալները, հաղորդագրությունները, լուսանկարները, ֆինանսական տեղեկությունները և այլ թվային բովանդակություն չարտոնված, չարամիտ հասանելիությունից։

Շնորհիվ ծածկագրման, եթե նույնիսկ տվյալները փոխանցման ընթացքում գաղտնալսվեն կամ հայտնվեն օտար ձեռքերում, ապա դրանք անհնար կլինի հեշտությամբ ընթերցել։

Օրինակ՝ երբ օգտատերը մուտք է գործում բանկային հավելված, առցանց գնումներ կատարում կամ հաղորդագրություն ուղարկում, ծածկագրումն օգնում է պաշտպանել փոխանցվող տեղեկությունները։ Իսկ սկզբնակետից վերջնակետ ծածկագրումը հաղորդագրության բովանդակությունը հասանելի է դարձնում միայն ուղարկողին և ստացողին՝ սահմանափակելով նաև ծառայություն մատուցողի հասանելիությունը։

Ծածկագրումը լուծում է թվային աշխարհի մի քանի կարևոր խնդիր՝ ապահովում է համացանցում տեղեկատվության գաղտնիությունը, նպաստում է ֆինանսական գործարքների անվտանգությանը, անձնական կյանքի պաշտպանությանը և թվային ծառայությունների նկատմամբ վստահության ձևավորմանը։

Ծածակագրման հիմնական տեսակներն են՝

Symmetric encryption (սիմետրիկ ծածկագրում) – նույն բանալին օգտագործվում է և՛ ծածկագրման, և՛ ապագաղտնագրման համար։ Արագ է, բայց պահանջում է բարձր անվտանգություն բանալիի պահպանման հարցում։

Asymmetric encryption (ասիմետրիկ ծածկագրում) – կիրառվում են հանրային և մասնավոր բանալիներ․ հանրային բանալին օգտագործվում է ծածկագրման, իսկ մասնավորը՝ ապագաղտնագրման համար։ Այն լայնորեն կիրառվում է էլեկտրոնային ստորագրություններում և ապահով կապի հաստատման մեջ։

End-to-End encryption (սկզբնակետից վերջնակետ ծածկագրում) – հաղորդագրության բովանդակությունը հասանելի է միայն ուղարկողին և ստացողին՝ բացառելում է կողմնակի հասանելիությունը։ Նման ծածկագրում է այսօր կիրառում, օրինակ, ֆեյբուքի մեսենջերում։

Այնուամենայինվ, ծածկագրումը համընդհանուր և լիակատար պաշտպանություն չէ։ Այն չի կանխում բոլոր կիբեռհարձակումները, չի պաշտպանում վարակված սարքը կամ խաբեությամբ ստացված գաղտնաբառերը։ Դրա արդյունավետությունը կախված է նաև սարքերի, ծրագրերի և գաղտնաբանալիների անվտանգությունից։

Այսպիսով՝ ծածկագրումը համացանցում անձնական և կարևոր տեղեկատվության պաշտպանության անտեսանելի, բայց առանցքային մեխանիզմներից է, որը հնարավորություն է տալիս օգտատերերին ավելի անվտանգ հաղորդակցվել, գործարքներ կատարել և օգտվել թվային ծառայություններից։

Facebook
Twitter
LinkedIn
Գլխավոր_result
Արհեստական բանականությունից մինչև թվային վստահություն․ քննարկվել են ինտերնետի զարգացման մարտահրավերները
ArmIGF պատմություն_result
Ինտերնետի ապագան՝ համագործակցության միջոցով․ IGF-ը միավորում է բոլորին
6F424482-5FD8-4C19-8D53-0986BCF02418_result
Բազմաշահառու կառավարում․ ովքեր և ինչպես են որոշում ինտերնետի ապագան
9C7C472F-0B7D-496C-A467-E20BB5B482D3_result
Միասնական և կապակցված ինտերնետ․ համաշխարհային կապից մինչև Հայաստանի թվային հնարավորություններ
Էլեկտրամատակարարում_20261028_155359_0000_result
Կրիտիկական ենթակառուցվածքներ. համակարգերի դիմակայությունն ու ազգային անվտանգությունը
Untitled design_result
Քննարկում Եվրոպական խորհրդարանում. թվային ինքնիշխանությունը չպետք է դառնա մեկուսացում
1000017640_result
Ծածկագրման միջազգային օր․ անվտանգությունը սկսվում է տվյալների պաշտպանությունից
1000017109_result
Համայնքներում ստեղծվում են ժամանակակից ինտերնետ հասանելիության կենտրոններ
Գրադարան am_result
Շնորհավոր Գրադարանավարի օրը
WhatsApp Image 2026-08-24 at 21.07
Գրադարանները՝ համայնքների թվային զարգացման կենտրոններ․ Սյունիքում ամփոփվել է մեկամյա ծրագիրը
Subscribe for our newsletter.