Ինտերնետ հասարակության Հայաստան հատված

Կիբերանվտանգության եւ SMM դասընթաց՝ Լոռու մարզի գրադարանավարների համար

Լոռու մարզի գրադարանները համակարգիչներով եւ լայնաշերտ ինտերնետով ապահովելու եւ դրանք համայնքային կենտրոններ դարձնելու ծրագրի առաջին փուլն ավարտին մոտ է։

«Ինտերնետ հանրություն Հայաստան հատված» ՀԿ-ը բոլոր 14 գրադարաններին տրամադրել է համակարգիչներ՝ համալրված գրադարանների թվային կառավարման ծրագրով, WiFi երթուղիչներ եւ արագ ինտերնետ կապ։

«Հայաստանի Լոռու մարզում համայնքային կենտրոնների ստեղծում՝ հիմնված թվայնացված գրադարանների վրա…» ծրագրի առաջին փուլի ավարտին կազմակերպությունը Վանաձորում անցկացրեց նաեւ դասընթաց։ Մարզի 14 գրադարանների ավելի քան 30 աշխատակիցներին կազմակերպության փորձագետները ներկայացրել են կիբերանվտագության հիմունքները, սոցիալական հարթակներում անվտանգ եւ արդյունավետ գործելու սկզբունքները։

Հատուկ նշվել է, որ անվտանգության առումով չափազանց կարեւոր է, որ գրադարանները սոցիալական էջերից զատ, ունենան նաեւ իրենց անհատական կայքերը, որտեղ կզետեղվեն բոլոր տեղեկությունները։ Փորձագետները նաեւ առաջարկել են կազմակերպության աջակցությունը գրադարանների համար .հայ դոմենով կայքերի գրանցման գործում։

Ներկայացվել են նաեւ գրադարանների առցանց կառավարման ծրագրի առավելությունները, ինչը էապես օգնում է գրադարանի վարման պրոցեսին։

«Թվային կառավարման ծրագրի գործարկումով կկրճատենք կազմակերպական աշխատանքին տրամադրվող ժամանակը, կբարձրացնենք սպասարկման որակը։ Իսկ դասընթացի շնորհիվ արդեն սոցցանցերում ավելի ակտիվ ու տեխնիկապես գրագետ կլինենք»,- նշեց Ստեփանավանի կենտրոնական գրադարանի տնօրեն Էմիլյա Քեղինյանը։

Ի դեպ, դասընթացին ներկա էին նաեւ Դսեղ գյուղի գրադարանի եւ վարչական շրջանի ներկայացուցիչները։ Այս գրադարանը ներգրավված չի եղել ծրագրում, սակայն կազմակերպությունը խոստացավ քայլեր ձեռնարկել եւ այն նույնպես ներառել ծրագրում։

Facebook
Twitter
LinkedIn
ChatGPT Image 9 Feb 2026, 13_08_04_result
Անվտանգ ինտերնետը սկսվում է յուրաքանչյուրիս պատասխանատու վարքագծից՝ 10 կարևորագույն քայլ
Safer Internet Day_result
Անվտանգ ինտերնետի օր. ավելի քան 180 երկիր՝ մեկ թվային ուղերձի շուրջ
IMG_4769_result
Մեկնարկեց գրադարանավարների վերապատրաստման առցանց դասընթացը
տարեցներ2_result
ChatGPT-ից մինչև առցանց ծառայություններ․ տարեցներն ամրապնդում են թվային հմտությունները
ArmeniaChapter
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
glxavor
Գրադարանների թվային կառավարում. Սյունիքում տեխնիկապես համալրվել է 4 գրադարան
eldeducation_result
Տարեցների համար սկսվեց թվային հմտությունների զարգացման դասընթացը
Գլխավոր_result
Կրիպտոարժույթ, բլոկչեյն, թվային դրամապանակ՝ ֆինանսական ազատությո՞ւն, թե՞ նոր ռիսկեր
photo_2025-11-26 14.30
Աշխարհի բնակչության կեսից ավելին արդեն կիրառում է թվային դրամապանակ
Գլխավոր_result
Ֆինանսական նոր իրականություն են ձևավորում թվային բանկերը. YouthIGF Armenia2025
Subscribe for our newsletter.