Skip to main content

Ինտերնետ հասարակության Հայաստան հատված

Մեր ռեզերվը մարզերում է. Իգոր Մկրտումյան

Հայաստանում չկա ինտերնետի հասանելիության ճեղքվածք՝ բնակչության 96 %-ն ունի ինտերնետից օգտվելու հնարավորություն։   Բնակավայրերի 66 %-ն է ապահովված լայնաշերտ ինտերնետով, ինչը թվային ճեղքվածքի ցուցիչ է։

ՏՏ ոլորտի շուրջ 90 հայտնի կազմակերպություններ հետաքրքրված են Հայաստանի մասնագիտական ներուժով եւ ներկայացուցչություն ունեն մեր երկրում։ Միաժամանակ Հայաստանում կա ոլորտի մի քանի հազար թափուր աշխատատեղ։

«Մեր ռեզերվը մարզերում է։ Այնտեղ մարդիկ ավելի մոտիվացված են։ Իսկ առցանց կրթական ռեսուրսից օգտվելու համար լայնաշերտ ինտերնետի կարիք ունեն»,- ասել է «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի նախագահ Իգոր Մկրտումյանը՝ նոյեմբերի 3-ի Ինտերնետ կառավարման հայաստանյան 8-րդ համաժողովում։

Բարձր տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը համաժողովի մասնակիցներին վստահեցրել է, որ կառավարության ծրագրի համաձայն, մինչեւ 2026 թվականը Հայաստանի բնակավայրերի 80 %-ն ապահովված կլինի լայնաշերտ ինտերնետով։

Թվային կրթության հնարավորությունը առաջնային համարելով՝ փորձագետները ArmIGF 2023-ում քննարկել են նաեւ արհեստական բանականության դերակատարությունը։ ԱԲ-ն (AI) արդեն առկա է մեր երկրի կրթական համակարգում՝ սովորողների նախաձեռնությամբ։ Սակայն վնասներից խուսափելու համար, ըստ փորձագետների, հարկավոր է ԱԲ-ն համակարգային կերպով ներմուծել ուսումնական գործընթացներ եւ դրա կիրառմամբ սովորողին ուղղորդել դեպի իրական խնդիրների լուծման դաշտ։

«Արդեն 4-րդ սերնդի ԱԲ գործիքակազմն է կիրառվում։ Այն անսխալական չէ։ Օգտագործելիս պիտի իմանանք իրենից ավելին եւ պատրաստ լինենք բացահայտելու սովորողի կողմից ԱԲ անտեղի, վնասակար կիրառումը եւ խրախուսելու դրական, արդյունավետ կիրառումը», – նշել է տեխնիկական գիտությունների թեկնածու Արտակ Խեմչյանը։

Իսկ երբեւէ ԱԲ-ին չպարտվելու համար, փորձագետների կարծիքով, ուսումնական հաստատությունը պետք է լինի ԱԲ ստեղծելու գիտական գործընթացներում։

Facebook
Twitter
LinkedIn
Տիգրան Զարգարյան
Գրադարանների թվային զարգացման նախագիծը ներկայցվեց գլոբալ «Ինտերնետ հասարակության» եվրոպական տարածաշրջանի առցանց հանդիպմանը
Գլխավոր_result
Համացանցում՝ ավելի վստահ․ ավարտվեց 60+ տարիքի անձանց թվային հմտությունների զարգացման դասընթացը
internet-peering_result
Գլոբալ ISOC. նոր «peering» մոդելները կարող են խոցելի դարձնել ինտերնետի դիմակայունությունը
ixp_result
IXP-ները՝ ինտերնետի արագության, կայունության և մատչելիության հիմքում
Գլխավոր_result
Ավագ սերունդը բացահայտում է թվային աշխարհը․ մեկնարկել է 60+ տարիքի անձաց նոր դասընթաց
{8BB2E128-5C76-4006-A656-347AE6A8E7A6}_result
Հոր և դստեր «Փոքր ու մեծ զրույցները»՝ «Չտեսնված» փոդքասթի չորրորդ էպիզոդում
{4241E7DE-9BE5-478B-A9FF-1B50A11EC916}_result
Տեխնոլոգիանե՞ր, թե՞ Բրայլյան համակարգ. «Չտեսնված» փոդքասթի երրորդ էպիզոդը
visual-2_result
«Չտեսնված» փոդքասթ. փակ աչքերով խաղը՝ շոուդաունը և կույրերի բաց հնարավորությունները
Գլխավորպ_result
AI-ը չի փոխարինում, այլ մասնագիտական զարգացման նոր ուղիներ է բացում. Girls in ICT 2026
Փոդքասթ_result
«Չտեսնված» փոդքասթ․ մեդիաինտեգրման նոր հնարավորություններ՝ չտեսնողների և թույլ տեսնողների համար
Subscribe for our newsletter.