Ինտերնետ հասարակության Հայաստան հատված

Վերազինվել է Կույրերի միավորման մշակույթի տանը գործող ձայնագրման ստուդիան

«Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» հասարակական կազմակերպությունը, Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU` International Telecommunication Union) օժանդակությամբ, վերազինել է Հայաստանի կույրերի միավորման Սոկրատ Շահնազարյանի անվան մշակույթի տանը գործող ձայնագրման ստուդիան, որը տարիներ առաջ «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի ստեղծած ինտերնետ կենտրոնի մասն է։

Ստուդիան ծառայել է տեսողության խնդիրներ ունեցողների «Մենք» ինտերնետային ռադիոյին։ Տեխնիկական վերազինումից հետո կվերսկսվեն ռադիոհաղորդաշարերի, աուդիոգրքերի ձայնագրման աշխատանքները եւ կմեկնարկեն նոր նախագծեր՝ փոդքասթեր, տեսագրություններ եւ այլն։

«Հատուկ կարիքներով անձանց խնդիրները մշտապես եղել են մեր ուշադրության կենտրոնում։ Ուրախ ենք այս համագործակցության համար, որը կայացավ ITU-ի օգնությամբ։ Հատկապես ուրախալի է, որ տարիներ առաջ մեզ հետ սկսած գործը նոր թափ կստանա, ինչը համայնքի համար շատ կարեւոր է։ Ստուդիայի տեխնիկական վերազինումն կնպաստի տեսողության խնդիրներ ունեցող հայաստանաբնակ անձանց կյանքի եւ կրթության որակի բարձրացմանը» ,- նշել է ԻՀՀՀ ՀԿ նախագահ Իգոր Մկրտումյանը։

Կույրերի միավորման ՏՀՏ դասընթացավար Վահե Արզումանյանը, օրերս մասնակցելով ԱՊՀ երկրների համար Մինսկում ITU-ի անցկացրած սահմանափակ հնարավորություններով անձանց համար սեմինարին, ներկայացրել է ստուդիայի գործունեության ծրագիրը եւ արժանացել հավանության։

«Ունենալով տեխնիկական եւ կադրային անհրաժեշտ ռեսուրսները, մտադիր ենք ուսումնական փոդքաստեր նկարահանել տեսողության խնդիրներ ունեցողների համար։ Փոդքասթերի մեկ այլ շարքով էլ հասարակությանը ներառական խնդիրներին տեղեկացնելու եւ մասնակից դարձնելու նպատակ ունենք։ Հույս ունենք, որ սա դեր կունենա նաեւ այս ուղղության տեսական եւ ուսումնական նյութերում խնդիրներ ունեցողներիս իրականության հետ հակասությունները շտկելու հարցում»,-նշել է Վահե Արզումանյանը եւ ընդգծել ինչպես ինտերնետ կենտրոնի, այնպես էլ ձայնագրման ստուդիայի կարեւորությունը՝ թվային հնարավորությունները տեսողության խնդիրներ ունեցողների համար հասանելի դարձնելու առումով։

Հայաստանի կույրերի միավորման «Սոկրատ Շահնազարյանի անվան մշակույթի տուն» ՍՊԸ տնօրեն Յուրա Ավետիսյանն էլ, անդրադառնալով «Ինտերնետ հանրություն» եւ «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ների գործունեությանը, նշել է տեսողության խնդիրներ ունեցողների համար տարվող աշխատաքի արդյունավետությունը. «Այս կազմակերպությունները տարիների շարունակական աշխատանքով մեզ նոր ու ժամանակակից միջոցներ են տրամադրում, նպաստում տեսողության խնդիրներ ունեցող հարյուրավորների կրթական ու կենցաղային հնարավորությունների բարելավմանը եւ, իհարկե, սեփական ներուժը դրսեւորելուն»։

Facebook
Twitter
LinkedIn
for web-women-11_result
Կանայք ՏՏ ոլորտում․ Հայաստանը գերազանցում է համաշխարհային միջինը
Igor Mkrtumyan 87_result
Իգոր Մկրտումյանի 87-րդ տարեդարձն է
IMG_8691_result
Արհեստական բանականությունը բժշկության մեջ․ հնարավորություններ, սահմանափակումներ և պատասխանատվություն
glxavor_photo_2026-03-13 12.52
Ինտերնետ կառավարման և DNS համակարգի զարգացման խնդիրները՝ ICANN85-ի օրակարգում
2026-03-06 18.03
WSIS+20-ը վերահաստատել է՝ ինտերնետի կառավարումը պետք է հիմնված լինի բազմաշահառու մոդելի վրա
1000052388_result
«Չտեսնված» փոդքասթ. նպաստելով հատուկ կարիքներով անձանց մեդիաինտեգրմանը»
photo_2026-03-02 18.44
«Արագած» համակարգիչը․ երբ 28-ամյա Մերգելյանն ու Հայաստանը մտան մեծ տեխնոլոգիական խաղի մեջ
Կայքի համար - 10_result
Գրադարանները՝ թվային վերափոխման ճանապարհին․ ինչպիսի ապագա կունենան դրանք
629583764_1465009568336224_3680530027662755212_n_result
Ի՞նչ ապագա պետք է ունենան մարզային գրադարանները, ի՛նչպես ապահովել դրանց «երկրորդ շնչառությունը» թվային դարում
ChatGPT Image 9 Feb 2026, 13_08_04_result
Անվտանգ ինտերնետը սկսվում է յուրաքանչյուրիս պատասխանատու վարքագծից՝ 10 կարևորագույն քայլ
Subscribe for our newsletter.