Skip to main content

Ինտերնետ հասարակության Հայաստան հատված

Smart սարքերը ծառայում են որպես հաշմանդամների ներուժի կիրառման միջոց

Smart սարքերի կիրառման փորձն ընդլայնելու նպատակով՝ «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ն մայիսի 24-ին նախաձեռնել էր Հաաստանի կույրերի միավորման եւ Տեսողական հաշմանդամություն ունեցողների վերականգնման  Նիժնի Նովգորոդի «Կամերատա» մարզային կենտրոնի ներկայացուցիչների հանդիպումը։

Հայաստանի կույրերի միավորման մշակույթի տան տնօրեն Յուրի Ավետիսյանը հանդիպմանն ասել է. «Տպագիր տեքստ կարդալը, թղթադրամի արժեքը որոշելը,  առարկաների ճշգրիտ տեղադիրքը պատկերացնելը եւ շատ այլ գործողություններ մեզ համար դժվարություն կմնային՝ առանց խելացի սարքերի»։

Հաշմանդամների ներուժի կիրառումը ոչ միայն անհատի լիարժեք ապրելու, այլեւ հասարակության աճի հնարավորություն է։ Այս տեսանկյունից ավելի նշանակալի արդյունքի համար, Ավետիսյանի խոսքով, համագործակցությունն առաջին քայլն է, ինչում պատրաստակամ են նաեւ ռուսաստանցի գործընկերները։

«Տեսողության խնդիրներ ունեցողներին օգնում ենք՝ տեսնելու իրենց ներուժը։ Այն կիրառելու համար մշակել ենք հատուկ դասընթացներ։ Տեֆլոինֆորմացիոն տեխնոլոգիաների՝ խելացի սարքերի, կիրառմամբ փորձում ենք ընդլայնել տեսողական խնդիրներ ունեցողների հնարավորությունները»,- տեղեկացրել է «Կամերատա» մարզային կենտրոնի տնօրեն Եկատերինա Մախնյովան։

Facebook
Twitter
LinkedIn
Untitled design_result
Քննարկում Եվրոպական խորհրդարանում. թվային ինքնիշխանությունը չպետք է դառնա մեկուսացում
1000017640_result
Ծածկագրման միջազգային օր․ անվտանգությունը սկսվում է տվյալների պաշտպանությունից
1000017109_result
Համայնքներում ստեղծվում են ժամանակակից ինտերնետ հասանելիության կենտրոններ
Գրադարան am_result
Շնորհավոր Գրադարանավարի օրը
WhatsApp Image 2026-08-24 at 21.07
Գրադարանները՝ համայնքների թվային զարգացման կենտրոններ․ Սյունիքում ամփոփվել է մեկամյա ծրագիրը
photo_2026-10-01 11.09
Թվային աշխարհը բաց է բոլոր սերունդների համար՝ հոկտեմբերի 1-ը Տարեցների միջազգային օր
20260919_181732_result
ArmSIG 2026-ը՝ մասնակիցների դիտարկումներով
glxavor-1_result
ArmSIG 2026-ն Ալավերդիում համախմբեց թվային գրագիտությամբ և անվտանգությամբ հետաքրքրված անձանց
Ավելի անվտանգ_result
Ավելի անվտանգ ինտերնետ. մեկնարկել է գլոբալ ISOC-ի նոր նախաձեռնությունը
image (1)_result
SIG-երի 20 տարին․ ինտերնետի կառավարման գիտելիքից մինչև որոշումների կայացում
Subscribe for our newsletter.