Skip to main content

Ինտերնետ հասարակության Հայաստան հատված

SIG-երի 20 տարին․ ինտերնետի կառավարման գիտելիքից մինչև որոշումների կայացում

Ինտերնետի կառավարման մասնագիտական գիտելիքի ձևավորման կարևոր հարթակներից են SIG-երը՝ Schools on Internet Governance կամ Ինտերնետ կառավարման դպրոցները։ Դրանք միասնական միջազգային կառույց չեն, այլ տարբեր երկրներում գործող կրթական ծրագրերի ցանց։ Նպատակն է մասնակիցներին ծանոթացնել ինտերնետի տեխնիկական, իրավական, տնտեսական և հասարակական կառավարման հարցերին և պատրաստել նրանց բազմաշահառու գործընթացներին մասնակցելու համար։

SIG-երի կազմակերպման գաղափարն արձանագրվել է 2006-ին Աթենքում անցկացված Ինտերնետ կառավարման առաջին համաշխարհային համաժողովում՝ IGF-ում և փորձարկվել է հաջորդ տարում Գերմանիայի Մայսեն քաղաքում, որտեղ անցկացվել է առաջին European Summer School on Internet Governance-ը՝ EuroSSIG-ը։ Հետագա տարիներին SIG-երի գաղափարը տարածվել է տարբեր երկրներում ու տարածաշրջաններում։ 2010-ականներին ձևավորվել են տարածաշրջանային և երկրների SIG-երը՝ Ասիայում, Աֆրիկայում և

Մերձավոր Արևելքում, օրինակ՝ EuroSSIG-ը, AfriSIG-ը, South School on Internet Governance-ը, APSIG-ը, Armenian School on Internet Governance-ը։India SIG-ը, Pakistan SIG-ը և այլն։

2017-ին ՄԱԿ-ի Internet Governance Forum-ի շրջանակում ստեղծվել է Dynamic Coalition on Schools of Internet Governance-ը (DC-SIG)՝ տարբեր դպրոցների միջև համագործակցությունն ու փորձի փոխանակումը խթանելու համար։

2026-ի դրությամբ DC-SIG-ի միջազգային ցանկում ներկայացված է շուրջ 46 SIG նախաձեռնություն, որին մասնակցել են հազարավոր մասնագետներ և ինտերնետ կառավարմամբ հետաքրքրված կազմակերպություններ ու անհատներ։

SIG-երի օրակարգը տարիների ընթացքում զգալիորեն ընդլայնվել է։ Ավանդական թեմաներին՝ ինտերնետի ենթակառուցվածք, DNS և դոմենային անուններ, IP հասցեներ, կիբեռանվտանգություն, գաղտնիություն, մարդու իրավունքներ և թվային բաժանում, վերջին տարիներին ավելացել են արհեստական բանականության կառավարումը, կիբեռդիվանագիտությունը, թվային ինքնիշխանությունը, DNS Abuse-ը, նոր gTLD-ները, կիբեռհանցագործությունը, Global Digital Compact-ը և WSIS+20 գործընթացը։

Հայաստանը 2017-ին առաջիններից է միացել SIG-երի միջազգային գործընթացին՝ ի դեմս «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի։ Այդ տարվա հուլիսին Երևանում անցկացվեց առաջին Armenian School on Internet Governance-ը՝ ArmSIG-ը։ Առաջին դպրոցին մասնակցեց 30 ուսանող։ Հետագա տարիներին ծրագիրը ընդլայնվեց՝ ընդգրկելով նաև լրագրողների, ուսուցիչների, քաղաքացիական հասարակության, ՏԻՄ-երի և այլ ոլորտների մասնագետների։

ArmSIG-ի պաշտոնական տվյալների համաձայն՝ ծրագրի առաջին հինգ տարիներին մասնակցել է 150 մարդ, իսկ հետագա տարիներին մասնակիցների թիվն անցել է 400-ը, դասընթացներում բանախոսել է 40 մասնագետ։

Այսպիսով, գրեթե երկու տասնամյակում SIG-երը ձևավորվել են որպես ինտերնետ կառավարման գիտելիքի և մասնագիտական կարողությունների զարգացման միջազգային հարթակ։ Հայաստանում ArmSIG-ն այդ գործընթացի մաս է արդեն շուրջ մեկ տասնամյակ և շարունակաբար աշխատում է տեղական մասնագետների և նոր սերնդի համար ինտերնետ կառավարման օրակարգը հասանելի դարձնելու ուղղությամբ։

Facebook
Twitter
LinkedIn
ArmIGF պատմություն_result
Ինտերնետի ապագան՝ համագործակցության միջոցով․ IGF-ը միավորում է բոլորին
6F424482-5FD8-4C19-8D53-0986BCF02418_result
Բազմաշահառու կառավարում․ ովքեր և ինչպես են որոշում ինտերնետի ապագան
9C7C472F-0B7D-496C-A467-E20BB5B482D3_result
Միասնական և կապակցված ինտերնետ․ համաշխարհային կապից մինչև Հայաստանի թվային հնարավորություններ
Էլեկտրամատակարարում_20261028_155359_0000_result
Կրիտիկական ենթակառուցվածքներ. համակարգերի դիմակայությունն ու ազգային անվտանգությունը
1000017746_result
Թվային տվյալների պաշտպանությունը՝ ծածկագրում
Untitled design_result
Քննարկում Եվրոպական խորհրդարանում. թվային ինքնիշխանությունը չպետք է դառնա մեկուսացում
1000017640_result
Ծածկագրման միջազգային օր․ անվտանգությունը սկսվում է տվյալների պաշտպանությունից
1000017109_result
Համայնքներում ստեղծվում են ժամանակակից ինտերնետ հասանելիության կենտրոններ
Գրադարան am_result
Շնորհավոր Գրադարանավարի օրը
WhatsApp Image 2026-08-24 at 21.07
Գրադարանները՝ համայնքների թվային զարգացման կենտրոններ․ Սյունիքում ամփոփվել է մեկամյա ծրագիրը
Subscribe for our newsletter.