Ազգային .am դոմենի եւ այն կառավարող «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի 30-րդ տարեդարձի առիթով, երկար տարիների ընդմիջումից հետո, այս տարի կազմակերպվել էր նաեւ «Ինտերնետ կառավարման երիտասարդական համաժողովը»՝ Youth ArmIGF2024-ը։ «Ինտերնետ հանրություն» եւ «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ների նախաձեռնությամբ հրավիրված համաժողովին մասնակցում էր ավելի քան 80 երիտասարդ, հիմնականում ուսանողներ՝ տարբեր բուհերից։
«Թվային իրականությունում նորարարկան մոտեցումներով կրթության կազմակերպման հնարավորությունները մշտապես եղել եւ մնում են մեր ուշադրության կենտրոնում։ Մեր կազմակերպության հիմնումից ի վեր համացանցը դիտարկել ենք որպես անսահմանափակ կրթական ռեսուրս, որն այսօր արդեն երիտասարդութան համար դարձել է անփոխարինելի միջավայր։ Այս համատեքստում Youth ArmIGF-ը վերականգնելը եւ նման ձեւաչափով խնդիրների ներկայակումը, կարծում ենք, չափազանց կարեւոր է»,- նշեց ԻՀ ՀԿ խորհրդի փոխնախագահ Քրիստինա Հակոբյանը՝ ողջունելով համաժողովի մասնակիցներին։
«Ինտերնետ ինովացիաները կրթության ոլորտում» խորագգրի ներքո հրավիրված համաժողովում ներկայացվեցին, թե ի՞նչու եւ ինչպե՞ս կարելի է կիրառել արհետական բանականության եւ վիրտուալ իրականության տեխնոլոգիաները ուսուցման գործընթացում։
CivilNet-ի լրագրող, փաստերի ստուգման մասնագետ Հայկ Հովհաննիսյանը ներկայացրեց արհեստական բանականության՝ AI գործիքները, վիրտուալ իրականության VR տեխնոլոգիաների հնարավորությունները՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ուսումնական ծրագրերի ղեկավար Նարինե Սաֆարյանը, իսկ համալրված իրականության՝ AR-ի կրթական գործընթացում կիրառելու տարբերակները՝ ARLOOPA-ի նախագծերի ղեկավար Արուսյակ Դադիյանը։
Youth ArmIGF2024-ի մասնակիցները գործնականում կիրառեցին ու գնահատեցին նոր տեխնոլոգիաները՝ որպես նոր գիտելիքը հեշտ, արագ, արդյունավետ յուրացնելու միջոց, տեղի ունեցավ նաեւ կարծիքների փոխանացում, քննարկում։