Skip to main content

Ինտերնետ հասարակության Հայաստան հատված

Ֆինանսական նոր իրականություն են ձևավորում թվային բանկերը. YouthIGF Armenia2025

Թվային տեխնոլոգիաների արագ զարգացումը փոխում է ֆինանսական ծառայությունների տրամադրման ձևաչափը։ Այսօր արդեն ֆինանսաբանկային ամբողջ գործընթացը բանկերի մասնաճյուղերից տեղափոխվում է օգտատիրոջ հեռախոս։

Աշխարհում արդեն թվային բանկինգի օգտատեր է շուրջ 3 միլիարդ մարդ՝ 1.8 տրիլիոն դոլար կապիտալով, տարեկան աճը հասնում է 15-%-ի։ Նեոբանկերը, որոնց գործունեությունն ամբողջապես առցանց է, առաջարկում են նվազեցված միջնորդավճարներ և արագացված ծառայություններ։ Նմանատիպ բանեկրից միայն մեկն ունի ավելի քան 45 միլիոն օգտվող և գնահատվում է 45 մլրդ դոլար։  Նեոբանկերից օգտվողների ընդհանուր թիվը 350-400 միլիոն է։

Հայաստանը նույնպես այս թվային իրականության մաս է և 2024-ին մեր երկրում անկանխիկ գործարքները կազմել են ընդհանուր վճարումների կեսից ավելին՝ մոտ 52%, իսկ թվային վճարումների շուկան 2023-ին գերազանցել է 6.8 մլրդ դոլարը։

«Այս տվյալները վկայում են, որ թվային բանկները ոչ միայն լրացնում են ավանդական համակարգը, այլ դառնում՝ հիմնական գործիք, որից միլիոնավոր մարդիկ են օգտվում։ Բանկն այլևս տեղ չէ, այլ հավելված քո գրպանում։ Եվ կարևոր է ժամանակին լրացնել իմացությունները, քանի որ ֆինանսական առաջընթացը սկսվում է գիտելիքից, իսկ դրա շարունակական զարգացումը ձևավորում է հաջողության մտածողություն», – ընդգծեց Easy Pay-ի ֆինանսական գծով տնօրեն Արմեն Վիրաբյանը՝ դիմելով Ինտերնետ կառավարման հայաստանյան երիտասարդական համաժողովի՝ YouthIGF Armenia2025-ի մասնակիցներին։

Նրա խոսքով, թվայնացումը բանկային ոլորտում նշանակում է հարմարություն, արագություն և հասանելիություն՝ առանց ժամանակային ու աշխարահագրական սահմանների, բայց նաև նոր ռիսկեր ու մարտահրավերներ։ Վերջինների կառավարման հարցում վճռորոշ է առցանց տիրույթում անձի վարքագիծը՝ անհատի և հասարակության կյանքի որակի բարելավման առումով։

Թվային բանկերի և ֆինանսական լուծումների արագ զարգացումը ցույց է տալիս, որ ֆինանսական ոլորտի ապագան կլինի ավելի ճկուն, հասանելի և անհատականացված։ Այդուհանդերձ, թվային հարմարությանը զուգահեռ անհրաժեշտ է բարձրացնել ֆինանսական գրագիտությունն ու անվտանգային գիտակցությունը՝ որպեսզի թվայնացումը ծառայի որպես հնարավորություն։

YothIGF Armenia2025-ում ներկայացված թեմաներին անդրադարձել է նաև Հանրային հեռուստաընկերությանը, ծանոթացե՛ք մանրամասներին ռեպորտաժում։

Facebook
Twitter
LinkedIn
_result
Հայաստանի թվային ներառման ծրագիրը՝ Internet Society-ի լավագույն համայնքային նախաձեռնությունների շարքում
 Զարգարյան
Գրադարանների թվային զարգացման նախագիծը ներկայցվեց գլոբալ «Ինտերնետ հասարակության» եվրոպական տարածաշրջանի առցանց հանդիպմանը
_result
Համացանցում՝ ավելի վստահ․ ավարտվեց 60+ տարիքի անձանց թվային հմտությունների զարգացման դասընթացը
internet-peering_result
Գլոբալ ISOC. նոր «peering» մոդելները կարող են խոցելի դարձնել ինտերնետի դիմակայունությունը
ixp_result
IXP-ները՝ ինտերնետի արագության, կայունության և մատչելիության հիմքում
_result
Ավագ սերունդը բացահայտում է թվային աշխարհը․ մեկնարկել է 60+ տարիքի անձաց նոր դասընթաց
{8BB2E128-5C76-4006-A656-347AE6A8E7A6}_result
Հոր և դստեր «Փոքր ու մեծ զրույցները»՝ «Չտեսնված» փոդքասթի չորրորդ էպիզոդում
{4241E7DE-9BE5-478B-A9FF-1B50A11EC916}_result
Տեխնոլոգիանե՞ր, թե՞ Բրայլյան համակարգ. «Չտեսնված» փոդքասթի երրորդ էպիզոդը
visual-2_result
«Չտեսնված» փոդքասթ. փակ աչքերով խաղը՝ շոուդաունը և կույրերի բաց հնարավորությունները
_result
AI-ը չի փոխարինում, այլ մասնագիտական զարգացման նոր ուղիներ է բացում. Girls in ICT 2026
Subscribe for our newsletter.