Skip to main content

Ինտերնետ հասարակության Հայաստան հատված

Հոր և դստեր «Փոքր ու մեծ զրույցները»՝ «Չտեսնված» փոդքասթի չորրորդ էպիզոդում

Տեսողական խնդիրներ ունեցող անձանց մեդիաինտեգրմանն ուղղված «Չտեսնված» փոդքասթի չորրորդ էպիզոդում՝ «Փոքր ու մեծ զրույցներ» են։ Այս անգամ եթերում հայր ու դուստր են՝ Անդրանիկ և Նարե Քոչարյանները։ Նրանք խոսում են ընտանիքի առօրյայի, համատեղ զբաղմունքների, երեխաների ազատ ժամանակի և հաշմանդամություն ունեցող ծնող ունենալու առանձնահատկությունների մասին։ 

Փոդքասթը վարում է Անդրանիկ Քոչարյանը, իսկ նրա 9-ամյա դուստրը՝ Նարեն պատմում է իր սիրելի զբաղմունքների՝ երգելու, նկարելու և գրքեր կարդալու մասին։ Փոքրիկ զրուցակիցը խոսում է նաև ազատ ժամանակի կարևորությունից. «Երեխաները պետք է զբաղված լինեն, բայց չափից շատ ծանրաբեռնվածությունը նույնպես ճիշտ չէ, քանի որ երեխաներին անհրաժեշտ է ժամանակ հատկացնել իրենց սիրելի զբաղմունքներին և հանգստին»։

Փոդքասթի հեղինակի համար սա նաև անձնական նախաձեռնություն է։ Նա նշում է, որ վաղուց էր ցանկանում դստեր հետ փոդքասթ ձայնագրել, և այդ գաղափարը հնարավոր դարձավ «Չտեսնված» նախագծի շրջանակում։ Ընտանիքը չի բացառում, որ ապագայում այս ձևաչափը շարունակական դառնա և վերածվի ընտանեկան փոդքասթի՝ մայրիկի մասնակցությամբ։

«Չտեսնված» փոդքասթի շարքը ստեղծվում է «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ՝ համագործակցությամբ Հայաստանի կույրերի միավորման Սոկրատ Շահնազարյանի անվան մշակույթի տան հետ և փոդքասթեր Քրիստիան Գինոսյանի համակարգմամբ։ Նախագծի նպատակը տեսողական խնդիրներ ունեցող անձանց մեդիա հմտությունների զարգացումն է։

Նախաձեռնությունն իրականացվում է «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի և «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ի համագործակցության շրջանակում։ 2024-ին, Հառահաղորդակցության միջազգային միության՝ ITU-ի աջակցությամբ, վերազինվել է «Մենք» ինտերնետային ռադիոյի ձայնագրման ստուդիան՝ ժամանակակից պայմաններ ստեղծելով մեդիա բովանդակության արտադրության համար։

Facebook
Twitter
LinkedIn
Գլխավոր_result
Արհեստական բանականությունից մինչև թվային վստահություն․ քննարկվել են ինտերնետի զարգացման մարտահրավերները
ArmIGF պատմություն_result
Ինտերնետի ապագան՝ համագործակցության միջոցով․ IGF-ը միավորում է բոլորին
6F424482-5FD8-4C19-8D53-0986BCF02418_result
Բազմաշահառու կառավարում․ ովքեր և ինչպես են որոշում ինտերնետի ապագան
9C7C472F-0B7D-496C-A467-E20BB5B482D3_result
Միասնական և կապակցված ինտերնետ․ համաշխարհային կապից մինչև Հայաստանի թվային հնարավորություններ
Էլեկտրամատակարարում_20261028_155359_0000_result
Կրիտիկական ենթակառուցվածքներ. համակարգերի դիմակայությունն ու ազգային անվտանգությունը
1000017746_result
Թվային տվյալների պաշտպանությունը՝ ծածկագրում
Untitled design_result
Քննարկում Եվրոպական խորհրդարանում. թվային ինքնիշխանությունը չպետք է դառնա մեկուսացում
1000017640_result
Ծածկագրման միջազգային օր․ անվտանգությունը սկսվում է տվյալների պաշտպանությունից
1000017109_result
Համայնքներում ստեղծվում են ժամանակակից ինտերնետ հասանելիության կենտրոններ
Գրադարան am_result
Շնորհավոր Գրադարանավարի օրը
Subscribe for our newsletter.