Իգոր Մկրտումյանին շնորհվել է Global ISOC – ի սահմանած մրցանակը

Համայնքային ցանցերի ընդլայնումը լայնաշերտ ինտերնետի հասանելություն ապահովելու մերօրյա արդյունավետ միջոցներից է։ Դրա առավելագույն կիրառության ֆինանսական, համագործակցային, տեխնիկական ընդհանուր մեխանիզմներն ու մեթոդներն են քննարկվել հունիսի 6-ին եւ 7-ին Երեւանում կայացած Կապի եվրոպական գագաթնաժողովումը։

«Ապահովելով հասնելիություն բոլորին` Եվրոպա եւ տարածաշրջան» խորագրի ներքո չորս երկրներից հեռահաղորդակցության ոլորտի մասնագետներին մեկտեղած գագաթնաժողովում ընդգծվել է լայնաշերտ ինտերնետի կարեւորությունը՝ որպես կրթական ու զարգացման գործիք։

Գագաթնաժողովում գնահատվել է լայնաշերտ ինտերնետի հասանելության ապահովման գործում վաստակ ունեցող անձանց ՝ այդ թվում նաեւ «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի նախագահ եւ «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ նախագահ Իգոր Մկրտումյանի վաստակը։

Մկրտումյանին շնորհվել է Global ISOC – ի սահմանած մրցանակը՝ համայնքային ցանցերի զարգացման համար։

«Համայնքային ցանցերի ընդլայնման համար արդյունավետ կլինի նախ համայնքներում լիդեր լինելու պատրաստակամություն ունեցողներին հայտնաբերել ու կրթելը, ապա համայնքին ինտերնետ տրամադրելը։ Այդ պարագայում՝ համայնքը մեդիա պրոդուկտի սպառողից կվերածվի ինտերնետի հնարավորությունները համայնքի զարգացման համար կիրառողի՝ ապրանք ստեղծողի»,- մրցանակն ստանալիս ասել է Իգոր Մկրտումյանը։

Facebook
Twitter
LinkedIn
Libraries in Kotayk region will be equipped with 45 computers
Թվային ենթակառուցվածքների բարելավում եւ ռեսուրսների համալրում 15 գրադարաններում
Սյունիքի մարզային գրադարանում
Տեխնիկական վերազինում՝ Սյունիքի մարզի գրադարաններում եւ կրթական կառույցներում
Digitizing-libraries-
Գրադարանների թվայնացումը դրանց աշխատանքն ավելի արդյունավետ կազմակերպելու հնարավորություն է
chapter
Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ
hrazdan-lib1
Գրադարանների վերազինման եւ դրանք ինտերնետ կենտրոնների վերափոխման ծրագիրը կընդգրկի նոր մարզեր
film-top
Երեք տասնամյակի պատմությունը՝ 30 րոպեում. կայացավ «Համացանցի մեր տարածքը՝ .am30» փաստագրական ֆիլմի շնորհանդեսը
journal-home
Ինտերնետ հանրության 30 տարվա պատմությունը՝ «Համացանցի մեր տարածքը՝ .am 30» հոբելյանական հատուկ հրապարակմամբ
home
Վերազինվել է Կույրերի միավորման մշակույթի տանը գործող ձայնագրման ստուդիան
wiki-home
Ամփոփվեցին «Վիքի.հայ» հոբելյանական մրցույթի արդյունքները
glkhavor
Հայաստանում համացանցի ներդրման եւ .am-ի ստեղծման 30-ամյա հոբելյանը նշվեց հանդիսավոր արարողությամբ
Subscribe for our newsletter.