Skip to main content

Ինտերնետ հասարակության Հայաստան հատված

Վանաձորի գրադարանները կունենան ինտերնետ եւ գրադարանային թվային կառավարման ծրագիր

«Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ի աշխատանքային խմբի մշակած գրադարանների թվային կառավարման նոր ծրագիրը ներդրվել է նաեւ Վանաձորի գրադարանների կենտրոնացված համակարգում, որը ներառում է 4 գրադարան։

Ծրագրից բացի, ԻՀՀՀ ՀԿ-ն հաստատությանը նվիրել է նաեւ համակարգիչներ։ «Թիմ տելեկոմ Արմենիա» ընկերության հետ համագործակցելով՝ գրադարաններն ապահովվել են ինտերնետ կապով։

«Սա գրադարանի համար կառավարման նոր մակարդակի անցնելու եւ սպասարկման նոր ուղղություններ մշակելու լավ հնարավորություն է»,- ասում է Վանաձորի գրադարանների կենտրոնացված համակարգի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մանե Մուրադյանը։

Ծրագիրը տեխնիկական առումով հատուկ ռեսուրսներ չի պահանջում՝ աշխատում է անգամ Pentium 4 համակարգչով, Unicode փոխարկիչով, օպերացիոն համակարգը Windows է, եւ կարող է կիրառվել տարբեր լեզուներով։ Պարունակում է մարզային գրադարանների 40 000 գրքի մատենագիտական տվյալների բազա։

«Մեր քայլերն ուղղված են մարզային գրադարանների թվային կարողությունների զարգացմանը։ «Թիմ տելեկոմ Արմենիա» ընկերության հետ համագործակցության շնորհիվ առաջիկայում ինտերնետ կապ կունենան Լոռու մարզի բոլոր գրադարանները։ Շարունակելու ենք աշխատանքը մարզերում, գրադարանները նաեւ համայնքային ինտերնետ կենտրոնների վերածելու նպատակ ունենք։ Սա մասնակիորեն կլուծի ինտերնետ հասանելիության խնդիրը»,- նշում է ԻՀՀՀ ՀԿ նախագահ Իգոր Մկրտումյանը։

Գրադարանների կառավարման թվային ծրագիրը հանրապետության մարզային գրադարաններում իրականացվում է «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ների «Աջակցություն մարզային գրադարաններին» եւ «Թվային գրագիտություն մարզերում» նախագծերի շրջանակում։

Facebook
Twitter
LinkedIn
Գլխավոր_result
Արհեստական բանականությունից մինչև թվային վստահություն․ քննարկվել են ինտերնետի զարգացման մարտահրավերները
ArmIGF պատմություն_result
Ինտերնետի ապագան՝ համագործակցության միջոցով․ IGF-ը միավորում է բոլորին
6F424482-5FD8-4C19-8D53-0986BCF02418_result
Բազմաշահառու կառավարում․ ովքեր և ինչպես են որոշում ինտերնետի ապագան
9C7C472F-0B7D-496C-A467-E20BB5B482D3_result
Միասնական և կապակցված ինտերնետ․ համաշխարհային կապից մինչև Հայաստանի թվային հնարավորություններ
Էլեկտրամատակարարում_20261028_155359_0000_result
Կրիտիկական ենթակառուցվածքներ. համակարգերի դիմակայությունն ու ազգային անվտանգությունը
1000017746_result
Թվային տվյալների պաշտպանությունը՝ ծածկագրում
Untitled design_result
Քննարկում Եվրոպական խորհրդարանում. թվային ինքնիշխանությունը չպետք է դառնա մեկուսացում
1000017640_result
Ծածկագրման միջազգային օր․ անվտանգությունը սկսվում է տվյալների պաշտպանությունից
1000017109_result
Համայնքներում ստեղծվում են ժամանակակից ինտերնետ հասանելիության կենտրոններ
Գրադարան am_result
Շնորհավոր Գրադարանավարի օրը
Subscribe for our newsletter.